copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:14 13-06-2023

Եվ ովքե՞ր են խոսում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների «առաջանցիկ զարգացումներից»․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երեկվա օրը հետաքրքրական էր Նիկոլ Փաշինյանի ու Վահագն Խաչատուրյանի շնորհավորական զեղումներով առ Ռուսաստան, ՌԴ նախագահ Պուտին և վարչապետ Միշուստին: Սա, իհարկե, ձեզ համար Էրդողանին բոլորից արագ ու առաջանցիկ շնորհավորել չէ: Այստեղ ավելի շատ «պալիծիկա» կա, չհաշված բացահայտ շողոմ-շողոքորթական պոզան, որ ուղղակի աչք է ծակում հիշատակված պետական բարձրաստիճան պաշտոնյաների ուղերձներից:

Նիկոլ Փաշինյանը նոր սիրելի արտահայտություն ունի՝ «առաջանցիկ զարգացումներ», որ գործածել է թե՛ Պուտինին, թե՛ Միշուստինին հասցեագրված շնորհավորական ուղերձներում: Այսպես, Վ. Պուտինին ուղղված շնորհավորանքում Ն.Փաշինյանը գրում է. «Վստահ եմ, որ Հայաստանը և Ռուսաստանը, հետևողականորեն զարգացնելով կառուցողական կապերը, կշարունակեն բազմաբնույթ համագործակցության առաջանցիկ զարգացումը»: Իսկ Մ. Միշուստինին ուղղված տարբերակում նշում է. «Մեր անսասան պարտքն է պահպանել ժառանգած ամուր բարեկամությունն ու եղբայրությունը, որպեսզի այսուհետ ևս ապահովենք հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջանցիկ զարգացումը...»:

Այդպես էլ ուզում ես հարցնել, թե այս շնորհավորական ճառագիրը «ուրիշ հերոսի անուն» չգիտի՞, թե՞ հենց միայն «առաջանցիկ զարգացում» է լսել: Չէ, հասկանալի է, իհարկե, որ Ռուսաստանում պաշտոնապես տոն է, ինքն էլ պաշտոնապես, ուզած-չուզած շնորհավորել է: Այսպես ասած՝ «դիվանագիտություն է անում»: Բայց, համաձայնեք, ձևակերպումները բավական ուշագրավ են: Առանձնապես զավեշտական է հնչում ու պամֆլետային նախադասության տպավորություն է թողնում հատկապես Նիկոլ Փաշինյանի հետևյալ արտահայտությունը. «Հայաստանի և Ռուսաստանի՝ ժամանակի փորձառությունն անցած և հարուստ պատմություն ունեցող դաշնակցային հարաբերությունները վերջին երեսուն տարիների ընթացքում հասել են որակական նոր մակարդակի»:

Դե, իհարկե, որակական այնպիսի՜ մակարդակի են հասել, հատկապես Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման այս 4-5 տարում, որ էլ ասելու չէ: Նա և իր քաղաքական թիմը այն աստիճան են փչացրել հայռուսական հարաբերությունները, այն կարգի ցածր աստիճանի են հասցրել, որից հետո մնում է միայն բարեկամության պայմանագիրը խզելը: Ավելին, Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից շատերը, բացահայտ աջակիցները Ռուսաստանը նշում են որպես Հայաստանի թշնամի, վնասատու և խոսում... «առաջանցիկ զարգացումների» մասին: Դե, սա նույնիսկ արդեն զվարճալի էլ չէ...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից