copy image url
Մշակույթ 3 տարի առաջ - 20:38 12-06-2023

Հայ լեզուն տունն է հայուն. Մուշեղ Իշխանի ծննդյան օրն է

Սփյուռքում ազգապահպանության համար և ուծացման, ձուլման դեմ պայքարող ամենասկզբունքային ու նվիրյալ գործիչներից էր բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, քննադատ, հրապարակախոս և մանկավարժ Մուշեղ Իշխանը։

Այսօր սփյուռքահայ գրող Մուշեղ Իշխանի հիշատակի օրն է։

Մուշեղ Իշխանը ծնվել է 1914 թ. Թուրքիայի Անկարայի նահանգի Սիվրիհիսար գյուղաքաղաքում: 1915-ին բազում հայ ընտանիքների նման Ճենտերեճյանների գերդաստանը տարագրվում է: Սակայն նրանց հաջողվում է փախուստի տարիներն անցկացնել ծննդավայրից ոչ շատ հեռու: Մուշեղի հորը թուրքերը դաժանորեն ծեծում են, և նա մեռնում է տարագրության մեջ:



Թեև Մուշեղը ծնողների առաջնեկն էր, ի սկզբանե, հոր նախաձեռնությամբ նրան որդեգրել էր ավագ եղբայրը, որը զավակ չէր ունենում: Ճակատագիր էր երևի․ երկատված էր նրա գոյությունը, հոգին: Նա երկու մայր ունեցավ, երկու հայրենիք: Հարազատ մայրը եղբոր` Գևորգի և քրոջ` Հուշիկի հետ Դամասկոսից մեկնեց Հունաստան, այնտեղից էլ Խորհրդային Հայաստան. «Այսպես վերջացավ մեր կյանքին ներքին տռամը: Հիմա եղբայրս և քույրս ընտանիք կազմած` կապրին մայր հայրենիքին մեջ, իսկ ես Սփյուռքի զավակ եմ: Նորեն երկու մայր և երկու վիճակ` նույն արյունը կրող հարազատներու համար: Այս անգամ տռամը ընտանեկան չէ, այլ ազգային»:

Ճակատագիրը Մուշեղ Իշխանին ամենատարբեր ափերը նետեց․․․ Բեյրութ, Բելգիա, ապա կրկին Բեյրութ․․․ Ի վերջո ճակատագիրը նրան նաև հասցրեց Արևելահայաստան և խնամիական կապեր ստեղծեց ճարտարապետ, երաժիշտ Արթուր Մեսչյանի հետ։

Սփյուռքում ծայր էր առել համատարած նահանջը։



Ազգային մեծ տագնապի ահազանգը հնչեցնում է նաև Մուշեղ Իշխանը: Իր սերնդակից մտավորականների հետ բանաստեղծն ի սկզբանե բռնեց ազգապահպանության ջահը, ողջ կյանքն ապրեց հանուն հայապահպանության և ընդդեմ ուծացման: Նրա ստեղծագործությունը, մանկավարժական, հրապարակախոսական ու քաղաքական գործունեությունը միտված է եղել օտար ափերում ազգային արժեքների, լեզվի և ինքնության պահպանմանը:

Հայ լեզուն տունն է հայուն աշխարհիս չորս ծագերուն,
Ուր կմտնե ամեն հայ, իբրև տանտեր հարազատ…
Հոն է միայն, որ կրնա գտնել ամեն հայ կրկին
Խաժամուժին մեջ օտար կորսնցուցած իր հոգին․․․

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով