Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:08 12-06-2023

17 տարի է՝ գերակա շահի գերիներն ենք․ Ֆիրդուսիի բնակիչները դժգոհ են դատավորից

«105 տարի է՝ ապրում ենք Ֆիրդուսի թաղամասում, արդեն 5 սերունդ։ 17 տարի է՝ գերակա շահի գերիներն ենք, 17 տարի է՝ դատավարության մեջ ենք և մեզ ոչ մի ընթացք չեն տալիս։

Դիմել ենք դատարաններ՝ օրենքը վերացնելու համար, սակայն, օրենք չեն չեղարկում։ Բայց, քանի որ հիմա մեր տարածքները իրենց պետք են, շաբաթը մեկ նիստ են անում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ֆիրդուսիի բնակիչներից մեկը։

Նշենք, որ քաղաքացիներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում ԲԴԽ-ի մոտ՝ նշելով, որ պահանջում են պաշտպանել դատավորներին և թույլ չտալ նրանց ճնշեն․ «Դատական պրոցեսների ընթացքում երևում է, որ դատավորը չի ուզում ի վնաս ժողովրդի վճիռ կայացնել։ Մենք համոզված ենք, որ նա ուղորդվում է թե՛ քաղաքապետարանի կողմից, թե՛ Աժ-ի կողմից, թե՛ կառավարության կողմից»,- ասաց սեփականատերերից մեկը։

«Թող դատավորներին բացատրեն, թե ինչ է նշանակում պաշտպանել գերակա շահի օրենքները»։

Նշենք, որ այսօր սեփականատերերի մի մասը Արդարադատության նախարարությունում հանդիպում են ունեցել․ «Նախարարը երկրում չէր, մենք մյուս պատախանատուներին ներկայացրեցինք խնդիրները՝ կապված ԴԱՀԿ ծառայության, դատավոր Մուրադ Հովակիմյանի հետ կապված բողոքը և փորձագիտական կենտրոնի։

Նրանք մեզ ուղորդեցին գրել դիմումներ, որպեսզի մի քանի օրից դա հանձնեն Գրիգոր Մինասյանին։ Արդեն մյուս քննարկումները կանենք նրա հետ»,- ասաց բնակիչը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆիրդուսիի բնակիչները հանդիպել էին Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ։ Նա լսել էր բնակիչներին, խոստացել անձամբ զբաղվել նրանց խնդրով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում