copy image url
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:01 12-06-2023

Ինչքա՞ն ասեմ՝ փոսեր, փոսեր... գնացեք, անձամբ լցրեք ասֆալտը. Ավինյանը մի շաբաթ ժամանակ տվեց

Արդեն որերոդ շաբաթն է, ես խոսում եմ փոսերի մասին՝ երրո՞րդ, չորրո՞րդ, քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Հատուկ նախորդ նիստից հետո մի հատ էլ փակ քննարկում ենք անում վարչական շրջանների ղեկավարների, վարչության պետերի հետ։ Եվ դեռ փոսերի մասին քննարկումներն ակտուալ են։ Ինչքա՞ն ասեմ՝ փոսեր, փոսեր, փոսեր, փոսեր, ուզում եմ հասկանալ՝ մինչև ո՞ր ամիսն է ձգվելու», - ասաց Ավինյանը։ Վարչական շրջանների ղեկավարներին փոխքաղաքապետն ասաց, թե երկրորդային փողոցների փոսալցման աշխատանքներն էլ իրենց պատասխանատվությունն է։ «Ի՞նչ չունեք՝ ֆինա՞նս չունեք, ի՞նչ չունեք էլի, ուզում եմ հասկանալ՝ ո՞րն է խնդիրը։ Ո՞վ կարող է պատասխանել այս հարցին։ 3 շաբաթ է՝ ես հայերենով ասում եմ՝ փոսեր։ Մետրո պետք է կառուցենք Աջափնյակում, մի ամիս ա փոս չենք կարողանում լցնել քաղաքում։ Հետո էլ կասեք՝ էս մեկը գնաց, նկարեց, ամենապրիմիտիվ մեր աշխատանքը չենք կարողանում նորմալ կատարենք։ Հատուկ բոլորիդ հավաքել եմ, ասել եմ՝ ժողովո՛ւրդ ջան, փոսերի անուն չլսեմ։ Էս վերջին շաբաթն է, ուզում եք գնացեք, անձամբ լցրեք այդ ասֆալտը։ Հաջորդ երկուշաբթի ինձանից չնեղանաք», - բարկացավ Տիգրան Ավինյանը։

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը