Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 20:03 11-06-2023

Չկայացած Նիկոլ Փաշինյան, քո գնացքը շուտ է գնացել. Արդար զրույց

«Այս ի՞նչ զիջումային, պարտվողական քաղաքականություն են վարում սրանք, անընդհատ հող տալ, հող տալ»,- Oragir.News-ի «Արդար զրույց» հաղորդման ընթացքում ասաց Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի բնակիչ, հողօգտագործող Սամվել Լալազարյանը:

Երկար տարիներ հողագործությամբ զբաղվող Սամվել Լալազարյանը չի հիշում մի դեպք, երբ մայիս ամսին ոռոգման ջրի խնդիր առաջանար, դա սովորաբար լինում էր հուլիս-օգոստոս ամիսներին, բայց այս տարի մայիսին արդեն բախվել են այդ խնդրին, ջուր չլինելու պատճառով մշակաբույսերը չորացել են:

Էջմիածնի բնակիչը հիշեց 5 տարի առաջ տարբեր խոստումներով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ասաց, որ դրանք որևէ աղերս չունեն իրականության հետ:

«-2019 թվին Արցախում ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ, բայց հիմա ասում է՝ Արցախն Ադրբեջան է:

-Պատերազմից 2.5 տարի է անցել, Նիկոլը բոլորին քննադատում է, բոլորը մեղավոր են, բացի իրենից:

-Չկայացած Նիկոլ Փաշինյան, քո գնացքը շուտ է գնացել:

-Աթոռը տված է նրա համար, որ ծառայեք ժողովրդին, հո՞ տված չի, որ վայելեք:

-Արժանապատիվ ձևով հեռացեք, իհարկե, գլխիկոր»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր

Ձեզ գուցե հետաքրքրի