Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 19:37 11-06-2023

Երևանն ու Մինսկը կդառնան քույր քաղաքներ. Բելառուսում ՀՀ դեսպան

Երևանն ու Մինսկը կդառնան քույր քաղաքներ․ համապատասխան համաձայնագիրն արդեն պատրաստ է, կստորագրվի Երևանի քաղաքապետի՝ Մինսկ այցի ընթացքում։ Այս մասին БЕЛТА-ին տված հարցազրույցում ասել է Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը։

Ըստ նրա՝ Հայաստանն ու Բելառուսը հաջողությամբ համագործակցում են տարածաշրջանային ինտեգրացիոն միություններում՝ ԱՊՀ, ԵԱՏՄ։ Առաջիկայում նախատեսվում են միջոցառումներ՝ նվիրված երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։

«Հունիսի 29-ին Մինսկում կբացվի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն աշխատանքները՝ Հայաստանը բելառուս ֆոտոլրագրողի աչքերով ու Բելառուսը՝ հայ ֆոտոլրագրողի աչքերով»,- ասել է Խումարյանը։