copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:38 09-06-2023

Գոհ եմ, որ իրավական գնահատական տրվեց միջադեպին. Աշոտ Փաշինյան

Դատական նիստը փակ է եղել Գայանե Հակոբյանի միջնորդությամբ և ցանկությամբ և էթիկապես հարիր չէ մանրամասն ներկայացնել այն: Այս մասին այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտ Փաշինյանը։

Անդրադառնալով պատժաչափը իրավաբանորեն չկիրառելու մասին որոշմանը՝ Աշոտ Փաշինյանն ասաց․ «Արդարադատության նպատակը ոչ թե անձին պատժելն է, որը մեղավոր է ճանաչվում ինչ-որ հանցանքի մեջ, այլ նպատակը հանցանքների նվազումն է, որ եթե նույնիսկ որևէ միջադեպ է տեղի ունեցել, այլևս տեղի չունենա: Եվ եթե իրավական համակարգը որոշում է, որ այս ձևով այդ նպատակն իրագործվում է, ես բնականաբար, դրա դեմ չեմ կարող լինել: Նաև անձնապես կարող եմ ուրախ լինել»:

Աշոտ Փաշինյանը նաև հավելեց, որ գոհ է, որ իրավական գնահատական տրվեց միջադեպին. «Կարծում եմ՝ դա շատ կարևոր է անկախ նրանից, թե ում է վերաբերում միջադեպը: Գոհ եմ նաև, որ արդարադատության համակարգը և ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը կամ կանխարգելիչ միջոցը այս դեպքում շատ խիստ չէր Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ:

Վարչապետի որդին հայտարարեց, որ չի բողոքարկելու դատարանի վճիռը։

Դիտարկմանը, որ կասկածներ կան՝ գուցե գործարք է տեղի ունեցել Գայանե Մարտիրոսյանի հետ, կամ գուցե ճնշումներ են եզել նրա նկատմամբ, որ այսպիսի հանգուծացուլուծում լինի, Աշոտ Փաշինյանն ասաց. «Ոչ մի նման խոսակցություն չի եղել տիկին Գայանեի հետ: Այստեղ գործարքի բան չկա: Այն, ինչը տեղի ունեցավ այս նիստի ընթացքում և նիստի արդյունքում եղած վճիռը աքսիոմատիկ ճշմարտությունների շարունակություն են: Որևիցե պյմանավորվածություններչի կարիք չկար: Գայանե Հակոբյանի ցանկությամբ է նիստը փակ եղել, այնտեղ հանգամանքներ կան, որ նա չի ցանկանում լինեն հրապարակային»:


Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ