Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:51 08-06-2023

Երեկ ՔՊ-ականի կողմից ծեծի ենթարկված տղայի վիճակը գնահատվել է բավարար

Թալինի բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Աննման Կնյազյանը Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով երեկ Արագածավանում ՔՊ-ական Սուրեն Թորոսյանի կողմից ծեծի ենթարկված երիտասարդի առողջական վիճակից, ներկայացրեց մանրամասներ.

«Երեկ երեկոյան տեղափոխված պացիենտը սպասարկվել է վիրաբույժի կողմից և առկա է եղել պատռված վերք, անկրաժեշտություն է եղել 2 մոտեցնող հանգուցակարերի տեղադրման, վիճակը գնահատվել է բավարար, հոսպիտալացման կարիք չի զգացվել, և հիվանդը ուղարկվել է տուն»։

Oragir.News-ի ճշտող հարցին՝ կյանքին վտանգ չի՞ եղել, պատասխանեց. «Բացարձակապես, նույնիսկ մեզ մոտ երկարատև պահելու անհրաժեշտություն չի զգացվել։ Սպասարկվել է ամբուլատոր կարգով»։

Կնյազյանը նշեց, որ տղան հիվանդանոց է տեղափոխվել առանց կլինիկական որևէ պաթոլոգիկ նշանի։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին