copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:32 07-06-2023

Անտերության բաստիոնը. խոզերի թափոնները նետում են ջուրը

Oragir.News-ի տեղեկություններով՝ Շահումյան գերեզմանատան մոտակայքում գտնվող սպանդանոցի տարածքում կոյուղի չկա, և ահռելի քանակով ջրի հոսք կա։

«Վերջերս հարազատ մարդու կորուստ եմ ունեցել, մի քանի տեղ ազատ գերեզմանների համար տարածք էինք փնտրում, գտանք Շահումյանի գերեզմանատանը։ Ճիշտ է, սկզբից ասացին, որ այս հատվածն է միայն ազատ, բայց օր օրի ավելի է մեծանում տարածքը։ Մոտակայքում նկատեցինք խոզանոց, որը գտնվում էր գերեզմանի ու ձորի վերջնամասում ու ամեն անգամ ականատես ենք լինում՝ խոզերի թափոնները ինչպես են ջուրը նետում, և ահռելի քանակով ջրի հոսք կա, այսինքն՝ տարածքում չկա կոյուղի»,-մեզ հետ զրույցում նշել է ահազանգած քաղաքացին, որը ցանկացել է գաղտնի պահել իր անձը։

Քաղաքացին նշում է, որ թափոնները նետում են ձորը, ինչը վնաս է հասցնում մարդկանց առողջությանը։

«Էլ չեմ խոսում գարշահոտից։ Երբեմն հինգ րոպեով հարազատներիս գերեզմանների մոտ չեմ կարողանում կանգնել։ Այս հարցին գրագետ, ճիշտ լուծում է պետք, երբեմն մտածում եմ դին տեղափոխելու մասին»,-նշել է քաղաքացին։

Քաղաքացին նաև ասաց, որ համացանցում փնտրել և գտել է, որ սպանդանոցը պատկանում է «Խոզուկ ՍՊԸ»-ին և այլ ինֆորմացիա չունի։

«Գնալով օրերը տաքանում են, և անգամ 2-3 րոպե հարազատիս գերեզմանի կողքին չեմ կարողանում կանգնել»,-ասել է քաղաքացին։

Նշենք նաև, որ «Խոզուկ» ՍՊԸ-ն անպատասխան թողեց մեր հարցերը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ