Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:30 07-06-2023

Ինձ մոտ ավելի շատ գրող է գալիս, քան Գրողների միություն․ Լևոն Ջավախյան

Հայ արձակագիր Լևոն Ջավախյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել՝ ասելով, որ մեկ շաբաթ առաջ Հայաստանի գրողների միության պատերը զարդարվել են ՀՀ բարձրագույն գրական մրցանակներ ստացած գրողների լուսանկարներով, բայց գրողների նկարների կողքին բացակայում է իր լուսանկարը։

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Ջավախյանի լուսանկարը չկա, քանի որ նա ՀԳՄ անդամ չէ։

«Մենք մեր ՀԳՄ-ի անդամների նկարներն ենք փակցրել։ Եթե ոչ ՀԳՄ-ի անդամի լուսանկարը փակցնեինք, կարող է՝ մարդը բողոքեր, որ ինքը ՀԳՄ անդամ չ՝, ինչո՞ւ ենք իր նկարը փակցնում, և մի խոսքով՝ մարդը նեղանար, վատ զգար»,-ասել է Էդվարդ Միլիտոնյանը։

Արձակագիր Լևոն Ջավախյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մի միություն, որտեղից դուրս գալը ավելի մեծ երևույթ է, քան ներս մտնելը, արժե՞ այդ միությունում լինելը։

«Միգուցե Էդվարդ Միլիտոնյանը ասել է նաև, որ ես գրող չեմ, միգուցե Էդվարդ Միլիտոնյանը ասել է, որ հանրապետության նախագահի մրցանակին ես արժանի չեմ, միգուցե ոչ միայն ինձ է արհամարհել, այլև արհամարհել է նաև պետական մրցանակը։ Իսկ ինչ վերաբերում է իմ՝ Գրողների միության անդամ լինելուն, ես եղել եմ Գրողների միության անդամ և զգալով, որ դա ինձ ոչինչ չի տալիս, դուրս եմ եկել։ Այն հանրահայտ ֆիլմի նման՝ «կոստյումը չէր, որ պետք է ինձ գեղեցկացներ»,-ասել է արձակագիրը։

Նշենք, որ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ ով ՀԳՄ անդամ չէ, իրենք իրավունք չունեն նրա նկարը փակցնելու։

«Մենք չենք կարող ոչ ՀԳՄ անդամներին էլ ներառել, դրանք շատ-շատ են, Հայաստանի կեսը գրող է, հազար մրցանակ ստացած կա»,-ասել է Միլիտոնյանը։

Արձակիր Լևոն Ջավախյանի կարծիքով՝ այս ամենը իր ունեցծ քաղաքական հայացքների պատճառով է, և ասում է, որ անհանգստանալու ոչինչ չունի։

«Պարզապես իրենց գործունեությամբ իրենք տհաճ վիճակի մեջ են դնում նաև ողջ գրողներին, դա ամոթ է»,-ասել է Ջավախյանը։

Հիշեցնենք, որ Լևոն Ջավախյանը արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի, իսկ 2018 թվականին արժանացել է ՀՀ նախագահի բարձրագույն պարգևին։ Սակայն այս ամենին արձակագիրը հավելում է, որ ավելի լավ է չունենար այս պարգևներն ու մեդալը, ավելի լավ էր՝ երկիրը ավելի կայուն վիճակում լիներ, և հիմա էլ չընկնեին նման ճղճիմ թեմաների հետևից։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն