Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:41 07-06-2023

Հռոմի պապը հոսպիտալացվել է․ նրան կվիրահատեն


Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոսպիտալացվել է, նա Հռոմի Ագոստինո Ջեմելիի համալսարանական կլինիկայում է, որտեղ հունիսի 7-ին որովայնի խոռոչի վիրահատության է ենթարկվելու։ Այս մասին տեղեկացրել է Vatican News-ը՝ հղում կատարելով նրա մամուլի ծառայությանը։

«Հռոմի պապին լապարատոմիա կանեն և կվիրահատեն որովայնի պատն ընդհանուր անզգայացմամբ»,- նշվել է հաղորդագրությունում։

Բժիշկները մի քանի օր առաջ են որոշել վիրահատել նրան հետվիրահատական ճողվածքի պատճառով, որը հովվապետի մոտ «կրկնվող, ցավոտ և ուժեղացող» ախտանշաններ է առաջացնում։

Վիրահատությունից հետո Հռոմի պապը կմնա հիվանդանոցում մի քանի օր, որպեսզի «ապահովվի նորմալ հետվիրահատական ընթացք և լիակատար ֆունկցիոնալ վերականգնում»։

Ամենից շատ դիտված