copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:13 06-06-2023

Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ հետապնդումները պատահական չեն, դրանք կոնկրետ նպատակ ունեն․ փաստաբան

Եթե չենք կարողանում պարզել այդ անձանց խումբը, ստացվում է, որ պաշտպանության օբյեկտն այս քրեական գործով հենց տոնածառն է։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Գևորգ Էմին-Տերյանի շահերը ներկայացնող փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ այդպես էլ հնարավոր չի եղել պարզել, թե այդ ինչ անձանց խմբի նկատմամբ է հնչել բռնության կոչը։

Համեմատության համար փաստաբանն Էդգար Ղազարյանի հետ տեղի ունեցած միջադեպը հիշեցրեց, երբ ԱԺ հանձնաժողովի նիստում ուղղակի սպառնացել էին։ «Էդգար Ղազարյանի գործով մենք հաղորդում ենք ներկայացրել քննչական կոմիտե, քրեական վարույթը նախաձեռնվել է և մերժվել է այն պատճառաբանությամբ, որ սպառնալիքն իրական չի եղել։ Մենք բողոք ենք տարել դատախազություն՝ քննիչի որոշումը վերացնելու համար, դատախազությունը ևս մերժել է։

Հիմա տեսեք ինչ է ստացվում. մի կողմից Գևորգ Էմին-Տերյանի գրառումն է հրապարակի տոնածառը վառելու վերաբերյալ, որից ընդամենը մի քանի ժամ անց նախաձեռնվում են քրեական հետապնդման բոլոր միջոցառումները՝ ամենաօպերատիվ կերպով և պաշտպանվում է տոնածառի իրավունքները, մյուս կողմից մարդ է՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ, որին ասում եմ ականջներդ, լեզուդ կկտրենք, քննիչն ասում է սպառնալիքն իրական չէ»,- ասաց Հարությունյանը։

Փաստաբան Վաչե Սիմոնյանն էլ ասաց, որ այս մահակը կախված է բոլորի գլխին. «Եթե նման չնչին առիթն օգտագործելով կարողացել են քրեական հետապնդում հարուցել Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ, կարծում եմ ոչ ոք ապահովագրված չէ նման հետապնդումներից։

Սիմոնյանը հիշեցրեց հենց այդ օրերին Հանրային ռադիոյի կողմից տարածված հայտարարությունը, որով տեղեկացնում էին, որ Եվրատեսիլի նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված «տոնածառը կվառվի ավելի շուտ»: «Հանրային ռադիոյի ձևակերպումը խմբագրվեց՝ ցույց տալու համար, թե ինչպես պետք է տալ ճիշտ ձևակերպում,բայց իրականում այդպես մատնեցին իրենք իրենց: Սա բերում է մեզ այն մտքին, որ իրականում պատահական չեն այս հետապնդումները, դրանք կոնկրետ նպատակ ունեն»։

Վաչե Սիմոնյանը նաև նշեց, որ նմանատիպ գործերով քննությունը շատ պարզ է․ «Ուսումնասիրում են աղբյուրը, հարցաքննում են անձին, թե ինչ նպատակներով է այդ հրապարակումն արել, մենք մեր պարզաբանումները ներկայացրել են, դրանից հետո ապացուցողական զանգված կարծես թե էլ չկա․ գործը պիտի կամ կարճվի, կամ գնա դատարան։ Ընդ որում հանրային քրեական մեղադրանքը չի կարող 5 ամսից ավել տևել։

Մենք ակնկալում էինք, որ մինչև հունիսի 1-ին պետք է որոշում կայացվի։ Հունիսի 2-ին ես կապ հաստատեցի վարույթն իրականացնող մարմնի հետ և տեղեկացա, որ մեղադրանքի ժամկետը երկարացվել է 1 ամսով։ Այսինքն հիմա սպասում ենք մինչև հուլիսի 1-ը, որ հասկանանք՝ գործը գնում է դատարան, թե կարճվում է։ Իմ տպավորությունն այն է, որ իրենք էլ չգիտեն՝ այս գործն ինչ են անելու, ոնց է ելքը լինելու»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին