Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:35 04-06-2023

Ողբերգական ավտովթարից մեկ շաբաթ անց մահացել է 7-ամյա ըմբիշը, ում հայրը ևս զոհվել էր նույն վթարից

Այսօր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է օրեր առաջ ողբերգական ավտովթարից տուժած երեխաներից մեկը՝ 7-ամյա Սարգիս Օրդոյանը։

Հայտնել էինք նաև, որ վթարի հետևանքով մահացել էր մեքենայի վարորդը՝ Արտյոմ Օրդոյանը, ով, Oragir.News-ի տեղեկություններով, այսօր մահացած երեխայի հայրն է։

Նշենք, որ հունիսի 2-ին մահացել էր հիվանդանոց տեղափոխված երեխաներից 12-ամյա Ռոբերտը։ «Սուրբ Աստվածամայր»-ից հայտնել էին, որ երեխան անգիտակից էր, միացված էր արհեստական շնչառության սարքին, սրտի աշխատանքը պահպանվում էր դեղորայքով, գտնվում էր երրորդ աստիճանի կոմայի մեջ:

Ըստ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի՝ մյուս վիրավորները շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում։

Հիշեցնենք՝ ողբերգական ավտովթարը տեղի էր ունեցել մայիսի 27-ին։ Բախվել էին «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ 2106» ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդը՝ երեխաներից մեկի հայրը, տեղում մահացել էր։ Ըստ նախնական տվյալների, «ՎԱԶ 2106» -ում 7 մարդ է եղել։

Երեխաներն Արտաշատից մեկնում էին Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու նպատակով։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան