Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:57 03-06-2023

«Ո′չ Արցախը Ադրբեջանի կազմում»․ Գյումրիում ստորագրահավաքը շարունակվում է

Չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին, Շիրակի մարզում շարունակվում է ստորագրահավաքը, ընդդեմ Արցախի էթնիկ զտման և ընդդեմ Արցախը Ադրբեջանի կազմում լինելուն։

Գյումրիում ստորագրահավաքը սկսվել է հունիսի 1-ից։ Ստորագրահավաքը Գյումրիում իրականացվում է «Հոկտեմբեր» կինոթատրոնի, Ախուրյանում՝ մշակույթի տան, իսկ Արթիկում՝ ՀՀԿ-ի Արթիկի շրջանային խորհրդի դիմաց։

Այսօր ստորագրահավաք է տեղի ունեցել նաև Ազատանում։ Այս պահի տվյալներով ընդդեմ Արցախի էթնիկ զտման և ընդդեմ Արցախի Ադրբեջանի կազմում լինելուն 1500-ից ավելի մարդ է ստորագրել։

Ինչպես հայտնում է Oragir.News-ը, ակցիան իրականացվում է ՀՀԿ-ի նախաձեռնությամբ։

Ակցիային միացել է նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Ամենից շատ դիտված