Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:00 03-06-2023

Երևանը, Մոսկվան և Բաքուն հաստատում են՝ փոխվարչապետներին հաջողվել է էական առաջընթաց արձանագրել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք նախօրին Մոսկվայում կայացել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը՝ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցով։ Հանդիպման առաջարկը հնչեցրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մայիսի 25-ին Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ, որին վերջիններս համաձայնել էին։

Հատկանշական է, որ հանդիպման վերաբերյալ հայկական, ռուսական և ադրբեջանական կողմերը տարածել են միևնույն հայտարարությունը։ Տարածված պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ կողմերը հայտնել են, որ աշխատանքային խմբի նիստն անցել է կառուցողական մթնոլորտում, գոհունակությամբ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում:

Հաղորդվում է, որ կողմերն ընդհանուր փոխըմբռնում են ձեռք բերել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում: Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, իսկ հանդիպման արդյունքների մասին կզեկուցեն իրենց երկրների ղեկավարներին։

Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը պաշտոնական հայտարարության մեջ չի կիրառել այսպես կոչված Զանգեզուրի միջանցք ձևակերպումը և հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Նախիջևանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ։

Այսպիսով կարող ենք փաստել, որ Երևանը, Մոսկվան և Բաքուն հաստատում են՝ փոխվարչապետների հանդիպման ընթացքում էական առաջընթաց է արձանագրվել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կողմերը տարածել են միևնույն հայտարարությունը՝ մի շարք փորձագետներ կարծում են, որ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցը մտել է գործնական փուլ, և շուտով կարող ենք ականտես լինել դրանց իրագործմանը։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
09:01 Արարատ Միրզոյանի կնոջ «հանճարը». 429 միլիոն էր, դարձել է 0
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են

Ձեզ գուցե հետաքրքրի