Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 23:25 02-06-2023

Փաշինյանի մոլի աջակից եմ եղել, բայց 3-րդ անգամ չեմ ընտրի․ հարցում Իջևանում

Oragir.News-ը շրջել է Իջևան քաղաքում, անցորդներից հետաքրրքվել, թե ինչ խնդիրներ կան քաղաքում, որոնք առաջնային լուծման կարիք ունեն։

Պատասխանները տարբեր էին՝ քաղաքի աղտոտվածություն, աշխատատեղերի պակաս, բայց ամենակարևորը խաղաղությունն է։

«Առաջնայինը խաղաղությունն է, որը պետք է այս երկրին, հուսով ենք, որ շուտով կլինի։ Մեր վարչապետի վստահությունը մեզ հույս է ներշնչում։ Գոհ ենք իշխանության աշխատանքից»,- ասաց Իջևանի բնակիչներից մի տղամարդ։

Անցորդներից մեկ ուրիշը ևս առաջնային խնդիրը համարեց խաղաղության հասնելը․ «Խաղաղություն, ուրիշ բան պետք չէ, Նիկոլ Փաշինյանի ցավը տանեմ, որ խաղաղության դարաշրջան է խոստացել, եթե իրականացնի, «չոտկի» բան կլինի։ Խաղաղություն լինի, մեկ էլ աշխատանք, մարդ կա, որ միոտքանի է, բայց տաքսի է քշում, բա ի՞նչ անի, երեխեքին ո՞նց պահի»։

Իջևանի բնակիչներից մի կին էլ, որ 2 անգամ ընտրել է Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ այնքան էլ գոհ չէ նրա աշխատանքից․ «Շատ եմ հարգել այս իշխանություններին, 2 անգամ քվեարկել եմ պարոն Փաշինյանի օգտին, բայց․․․»։

Փոշմանե՞լ եք, որ 2-րդ անգամ էլ եք նրան ընտրել, հարցրինք իջևանցի կնոջը․ «Ես մոլի աջակից եմ եղել, բայց այս անգամ էլ չեմ ընտրի, 3-րդ անգամ, որ ընտրություն լինի, չեմ ընտրի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում