Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:18 02-06-2023

Իշխանության բանաձեւը՝ աղաման, ցելոֆան եւ «պլյոնկա»․ իսկ մենք մեռնում ենք թշնամու գնդակից

Երբ իշխանությունը եւ իրավասու պաշտոնյաները չեն կարողանում իրենց գործառույթները պատշաճ կատարել, սկսում են թիթեռ նկարել, շարիկ գլորել։ Իսկ այս իշխանությունը առավելապես զբաղված է դրանով։

Եկած-չեկած մեկը մյուսի ետեւից օրենքներ, որոշումներ են կայացնում հանուն մեզ եւ մեր առողջության։ Արդյունքում՝ ինչ է ստացվում, մենք, մեր հարազատները մահանում ենք թշնամու գնդակից չդադարող պատերազմի եւ չհաստատվող խաղաղության պայմաններում, իսկ իշխանությունը մեր կյանքը փրկելու համար աղամաններն է հավաքում սեղանից։ Մենք մահանում ենք գումար չունենալու պատճառով ժամանակին բժշկի չդիմելու, բուժում չստանալու պատճառով, իսկ իշխանությունը ստիպում է հաստ, թանկարժեք պոլիէթիլենային տոպրակ օգտագործել, այդպես շրջակա միջավայրին վնաս չենք հասցնում։

Մենք խեղդվում ենք օդի աղտոտվածությունից, առողջական խնդիրներ ձեռք բերում, անորակ սնունդ, դեղորայք սպառում, իսկ իշխանությունը տարանջատում է, թե որտեղ կարող ենք ծխել, փակում խանութում ծխախոտի ցուցափեղկերը։ Արդյունքում՝ մենք շարունակում ենք ծխել՝ վնասելով մեր առողջությանը, բայց դրա համար նաեւ տուգանվում ենք, որովհետեւ իշխանությանը նախեւառաջ փող է պետք, ոչ թե առողջ քաղաքացի։

Մենք ամեն օր ականատես ենք լինում վթարների անսարք մեքենաների, հասարակական տրանսպորտի, ճանապարհային կահավորանքի բացակայության պայմաններում, մենք վճարում ենք ահռելի հարկեր, որ ունենանք նորմալ ճանապարհներ՝ լուսավորված, առանց փոսերի, նվազ վտանգավոր, թեթեւացված երթեւեկություն, իսկ իշխանությունը ստիպում է «պլյոնկաներ» պոկել, որ տեսնի՝ ում հետ ենք մեր սեփական մեքենայում, բայց, իհարկե, այս ամենը ներկայացվում է իբրեւ վթարականխող միջոցառում։

Պարզ է չէ՞, թե ինչ «բարձրագույն արժեք է ՀՀ քաղաքացին այս իշխանության համար», եւ թե ինչպես է իշխանությունը պայքարում, որ «քաղաքացին ամեն րոպե դառնա տուգանքի մատերիալ»։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի