copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:36 31-05-2023

ՔՊ-ականների նոր վերադասավորումները Գյումրիում

Գյումրիում ՔՊ-ականները ոչ միայն յուրացրել են քաղաքային իշխանությունը, որը դե ֆակտո «Բալասանյան» դաշինքինն է, այլ նաև շարունակում են իրենց կադրերով «հարստացնել» Գյումրիի քաղաքապետարանի բաժինները։

Oragir.News-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, ով վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի ազգականն է, իր օգնականին ազատել է պաշտոնից։

Օգնականը ոչնչով աչքի չընկնող Կարենն է, ում նույնիսկ քաղաքապետարանում չեն ճանաչում, Կարենի մասին ոչինչ հայտնի չէ, մոտավորապես՝ Կարենը եկավ, Կարենը գնաց։

Մկրտչյանի օգնականը անգործ չի մնա, նրան այլ բաժին կտեղափոխեն։ Վահագն Մկրտչյանի օգնականին կտեղավորեն քաղաքապետարնի քաղաքաշինության և ճարտարապետության բաժին, որպես բաժնի պետ, իսկ Վահագն Մկրտչյանի օգնականի պաշտոնում շրջանառվում է տեղեկություն, որ այդ պաշտոնում կլինի իր աներորդին Գևորգ Յայլոյանը, ով Շիրակի մարզպետի աշխատակազմում մի որոշ ժամանակ աշխատել է։

Փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իր օգնականը սեփական ցանկությամբ է աշխատանքից ազատվել՝ այլ ոլորտ տեղավորվելու նպատակով, իսկ աներորդու վերաբերյալ հարցին ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ՔՊ-ական երկու փոխքաղաքապետերի միջով սև կատու է անցել, բայց այս մասով ևս տեղեկությունը փակ է, ՔՊ-ից ասում են, որ իրեց հարաբերությունները նորմալ են ու կառուցողական դաշտում։

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
09:01 Բազմաթիվ սնանկ կազմակերպություններ ևս կարող են իրենց բաժնեմասերը նվիրել ՀՀ֊ին
09:32 Wildberries-ի պահեստը Եկատերինբուրգում ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան