copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:16 31-05-2023

Գենետիկ ատելություն․ Կենտրոնի բնակարանատերերը Փաշինյանի աչքի փուշն են

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Մարդը Մաշտոցի պողոտայում է ապրում, բայց ստանում է նպաստ. սա որևէ տրամաբանություն չունի»:

Իսկապես, առանց որևէ հատուկ գիտելիքների, կրթության, պատը ծակող կարողությունների և աշխատանքային կենսագրության վարչապետ դարձած Փաշինյանի համար շատ բան կա զարմանալի։

Նա, օրինակ, չի մտածում, որ կարող է իքսը Մաշտոցի պողոտայում ունեցած տունը ստացած լինի իր նախնիներից, ովքեր խորհրդային տարիներին կամ դրանից հետո պաշտոն, կոչում, դիրք ունեին, լավ էին աշխատում, կենսագրություն ունեին և իրավունք ունեին կենտրոնում տուն ունենալ։

Իսկ ժառանգը, ում հասել է այդ տունը, որևէ մեղավորություն չունի։ Ավելին՝ այդ անձն էլ համեստ աշխատավարձով ապրող կամ վաստակած թոշակի գնացած մանկավարժ, գիտնական է, և կարող է ակնկալել նպաստ՝ չունենալով առանձնակի մեծ կարողություններ։ Իսկ այդ տունը հնարավոր է ընդամենը 40-50 քմ-անոց մի բնակարան է՝ կիսախարխուլ, հին վերանորոգված։

Բայց Փաշինյանը վրեժխնդիր է և չի ցանկանում, որ կենտրոնում բնակարան ունեցող մեկը պլստա իրենց աչքից։ Առանց այդ էլ կենտրոնում բնակարանների գույքահարկն այնքան են բարձրացրել, որ միջին եկամուտ ունեցողները, չկարողանալով տարեկան կտրվածքով մի քանի հարյուր հազար դրամ վճարել, վաճառելու են իրենց բնակարանը և տեղափոխվելու են ծայրամասեր։

Հիմա էլ Փաշինյանը չի ներում պապական ժառանգություն ստացածներին․ նրանց ցանկանում է կտրել նպաստից, քանի որ Մաշտոցի վրա բնակարան ունեն։

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
09:01 Բազմաթիվ սնանկ կազմակերպություններ ևս կարող են իրենց բաժնեմասերը նվիրել ՀՀ֊ին
09:32 Wildberries-ի պահեստը Եկատերինբուրգում ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան