copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:49 31-05-2023

Բժշկի տեղեկանքը կա ու կա․ հնարամիտ վարորդների «լուծումը»

Մեքենաների ապակիների լուսաթափանցելիության պահանջը վարորդներին ստիպում է զանազան այլ միջոցների դիմել՝ «պլյոնկաները չպոկելու» համար։

Մասնավորապես, Oragir.News-ին հայտնի դարձավ, որ կան վարորդներ, որոնք բժշկից տեղեկանք են վերցնում, որ մաշկային խնդիրներ, ալերգիաներ ունեն, իրենց հակացուցված են արևի ճառագայթները, հետևաբար՝ չեն կարող «պոկել պլյոնկաները», պետք է երթևեկեն սև ապակիներով։

Ի դեպ, բժշկի տեղեկանքի միջոցով մեր հնարամիտ ազգաբնակչությունը խուսափում էր նաև դիմակ կրելուց։

Իհարկե, ոչ մի պարագայում օրենքներից խուսափելը, շրջանցելը չի խրախուսվում, բայց օրենքներն էլ պետք է ինքնանպատակ չլինեն, պետք է միտված լինեն որևէ խնդրի լուծմանը։

Հիշեցնենք, որ ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70 %:

Հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարորդներին վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում