copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:24 30-05-2023

Բարձր աշխատավարձ ստացողները կրկին շահում են. եկամտահարկով անհավասարություն է ստեղծվում

Բյուջեի կատարողականի քննարկաման ժամանակ վարչապետ Փաշինյանը ասաց, որ եկամտային հարկը Հայաստանում էականորեն նվազեցրել են, և նվազեցումը շարունակվում է:

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը Oragir.News-ի հետ զրույցում նկատեց. «Եկամտահարկը նվազեցվել է, բայց հիմնականում ավելի բարձր աշխատավարձ ստացողների համար, և բացը այն է, որ անհավասարությունն է մեծացել, և սա, ցավոք սրտի, մենք չենք կարողանում չափել, բայց հիմնականում անհավասարության ցուցանիշը էականորեն աճել է»։

Հարցրինք Միքայելյանից՝ այսինքն՝ այն մարդիկ, ովքեր ավելի շատ աշխատավարձ են ստանում, ավելի քի՞չ հարկեր են վճարելու, ասաց. «Հիմա բոլորի համար հավասար է, բայց քանի որ այլ հարկեր կան, որ փոխվել են, օրինակ, անշարժ գույքի հարկը, դրոշմանիշ և այլն, ստացվել է այնպես, որ ընդհանուր դրույքաչափը ռեգրեսիվ է։ Ընդհանուր հարկային բեռը քաղաքացու վրա դարձել է ռեգրեսիվ, այլ ոչ թե պրոգրեսիվ, ինչպես որ եղել է»։

Դիտարկմանը, որ Փաշինյանը ընդգծել է, որ նվազեցումը դեռ շարունակվում է, Միքայելյանը արձագանքեց. «Դա հետաքրքիր է, որովհետև մինչև 2023 թ․ փոփոխությունները պայմանավորված էին 2019 թ․ վերջում ընդունված հարկային կոդեքսի հետ, որոնք նախատեսել էին մինչև 2023 թ․ ամեն տարի հարկային որոշակի փոփոխություններ։ Ամեն դեպքում այն փոփոխությունները, որոնք նախատեսվել էին, հիմա արդեն կատարվել են»,- եզրափակեց Միքայելյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին