copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:19 30-05-2023

Ու՞ր տանել երեխաներին հունիսի 1-ին

Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, մայրաքաղաքի փոքրիկ բնակիչների համար Երևանի քաղաքապետարանն ինքնատիպ միջոցառում է նախաձեռնել:

Համերգային ծրագիր, կինոթատրոն, կրկես. Ազատության հրապարակում առավոտյան ժամը 12:00-ից մինչև երեկոյան 20:00-ն, համերգին ու ցուցադրություններին զուգահեռ, կկազմակերպվեն նաև երեխաներին զբաղեցնող և զվարճացնող խաղեր: Միջոցառումներ կկազմակերպվեն նաև վարչական մյուս շրջաններում:

Ազատության հրապարակում
Հիմնական բեմ
12։30 - 13։00 - Հիմնական համերգային ծրագիր (SWAG Art School)
13։30 - 14։00 - Երաժշտական ծրագիր («ՏաԼույս» երգչախումբ, «Հայ արև» անսամբլ, "Swag Kids" մանկական երգչախումբ)
14:30 - 15:00 - Հիմնական համերգային ծրագիր (SWAG Art School)
15:30 - 16:00 - Երաժշտական ծրագիր («ՏաԼույս» երգչախումբ, «Հայ արև» անսամբլ, "Swag Kids" մանկական երգչախումբ)
16:00 - 16:30 - Հիմնական համերգային ծրագիր (SWAG Art School)
17:00 - 17:30 - Երաժշտական ծրագիր («ՏաԼույս» երգչախումբ, «Հայ արև» անսամբլ, "Swag Kids" մանկական երգչախումբ)
Կինոթատրոն
12։00 - 12։35 - Անբան Հուռին, Շունն ու Կատուն
12:35 - 13։15 - Պույ-Պույ Մկնիկը, Գտնված Երազը, Պինգվին Վինը
13։15 - 13։50 - Անբան Հուռին, Շունն ու Կատուն
13։50 - 14։30 - Պույ-Պույ Մկնիկը, Գտնված Երազը, Պինգվին Վինը
14։30 - 15։05 - Անբան Հուռին, Շունն ու Կատուն
15։05 - 15։45 - Պույ-Պույ Մկնիկը, Գտնված Երազը, Պինգվին Վինը
15։45 - 16։20 - Անբան Հուռին, Շունն ու Կատուն
16։20 - 17։00 - Պույ-Պույ Մկնիկը, Գտնված Երազը, Պինգվին Վինը
17։00 - 17։35 - Անբան Հուռին, Շունն ու Կատուն
17։35 - 18։15 - Պույ-Պույ Մկնիկը, Գտնված Երազը, Պինգվին Վինը
Կրկես
12։00- 19։00
Համերգին ու ցուցադրություններին զուգահեռ, անցկացվելու են նաև երեխաներին զբաղեցնող և զվարճացնող խաղեր։


«Հաղթանակ» զբոսայգում
11։00 - 17։00 մանկական համերգ
17։00 - 19։00 -ին Վառ և անակնկալներով լի մանկական ծրագիր՝ աճպարար, կրկեսային կենդանիներ և ուրախ խաղավար։
19:00 -ից մինչ ուշ գիշեր աստղաշատ թեժ շոու-ծրագիր
Իսկ վերջում... Ժամը 22 00 չտեսնված մեծ հրավառություն։
Մուտքն ազատ է։


Հունիսի 1-ին բոլոր փոքրիկների համար իր դռները կբացի նաև Ազգային ժողովի այգին։
Ժամը 11:00-16:00-ն հրավիրում են բոլորին Ազգային ժողովի այգի՝ մանկական ամենաուրախ միջոցառումներին մասնակցելու համար:
Լինելու են՝
Գիտական փորձեր
Թումանյանական հեքիաթների ներկայացումներից երաժշտական հատվածներ
Պղպջակներով շոու
Հեքիաթների ընթերցում պատգամավորների կողմից
Քաղցր բամբակի շոու
Դեմքի նկարազարդում
Ֆոտոզոնա
Թխվածքաբլիթների ձեւավորում
Մուտքը՝ միայն ժպիտով:

Ամեն տարի հունիսի 1-ին երեխաների համար անվճար է լինում նաև Կենդանաբանական այգու մուտքը։

Նշենք, որ հունիսի 1-ին երեխանի ամար տոնական շոու-ծրագրեր և բազմաթիվ այլ միջոցառումներ են կազմակերպվել նաև Երևանում գտնվող գրեթե բոլոր մոլերը։


Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են