copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:00 30-05-2023

Բաքուն Երևանին կոչ է անում հարգել «իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մայիսի 29-ի հայտարարությունը՝ կապված մայիսի 28-ին Արցախի Հանրապետությանը՝ Բաքվի վերահսկողությանը հանձնված Բերձոր քաղաքում մայիսի 28-ին հնչեցրած հայտարարության հետ։ Ինչպես փոխանցում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, պաշտոնական Բաքուն հայկական կողմի հայտարարությունը որակել է «կանխակալ և անհիմն»։

Պաշտոնական Բաքուն հերթական անգամ պնդել է, թե, իբր «Հայաստանը 30 տարի շարունակ օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, էթնիկ զտումներ է իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ, ավերել քաղաքներ ու գյուղեր»։ Ադրբեջանական կողմը հայտնել է նաև, որ «Հայաստանը չի կարողանում մարսել» Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում իրականացվող աշխատանքները։ «Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը, միևնույն ժամանակ, ձգտում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը և կոծկել իր գործողությունները, ինչպիսիք են ավելի քան 2700 հակահետևակային ականների և տներում պայթուցիկ թակարդներ տեղադրումը զորքերը Լաչինից դուրս բերելու ժամանակ»,- ասվում է հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել է, որ Հայաստանի ԱԳՆ-ն «պատմությունից դասեր չի քաղել»։ Ադրբեջանական կողմը նաև զավեշտալի է որակել այն պնդումը, որ Ադրբեջանը սպառնում է ուժ կիրառել։ «Ոչ միայն օկուպացված ադրբեջանական տարածքներից, այլև Հայաստանից ադրբեջանական բնակչությանն ամբողջովին վտարած երկրի համար բացարձակապես անհիմն է պնդել, որ Ադրբեջանը մտադիր է էթնիկ զտումներ իրականացնել Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայերի նկատմամբ: Ադրբեջանը մտադիր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը տեղի հայ բնակիչների վերաինտեգրման համար»,- նշվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանական կողմը նշել է, որ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունների կանխումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է, և դա համահունչ է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին։ Բաքվի պնդմամբ՝ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նախապատրաստվելու մտադրությունը չափվում է ոչ թե կեղծ կոչերով ու խոստումներով, այլ իրական քայլերով։

«Բոլորը գիտեն, որ հենց Ադրբեջանն էր, որ առաջինը առաջարկեց խաղաղության հաստատման հիմնարար սկզբունքները։ Այսպիսով, լավ կլիներ, որ հայկական կողմը խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին խոչընդոտելու և կեղծ հայտարարություններ անելու փոխարեն հարգեր մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- եզրափակել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նախօրեին միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված հերթական ռազմատենչ հայտարարություններին, որոնք միտված են վիժեցնելու Հայաստանի Հանրապետության ու միջազգային գործընկերների ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին