copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 10:03 30-05-2023

«Խաղաղության» անվան տակ երկիրը մարդկանցով հանձնում են թուրքերին

Վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանցիների` սահմանագծի անցման 2 դեպք է գրանցվել, որի հետևանքով 1 քաղաքացիական անձ սպանվել է, 2 զինծառայող` առևանգվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նա նաև գրել է․

«Հիշեցնեմ, որ առաջին դեպքը Նախիջևանի ուղղությամբ 2 անդրբեջանցի զինծառայողների ներթափանցումն էր ՀՀ խորք և Կապան համայնքում խաղաղ բնակչի սպանությունը, իսկ երկրորդը` օրեր առաջ, Սրաշեն-Շիկահող հատվածում ադրբեջանցիների հատուկ նշանակությամբ խմբերի` մեր 2 զինծառայողի առևանգումը:

2 դեպքն էլ ցույց է տալիս, որ Հայաստանում անվտանգությունն ասվածը խիստ հարաբերական է և խաղաղ բնակչին իր աշխատավայրից կամ բնակության վայրից կարող են առևանգել կամ սպանել, դեռ չեմ խոսում առաջնագծի մասին, որտեղ մեր զինծառայողներին ուղղակի ծուղակի մեջ են գցել ու տարել:

«Խաղաղության» անվան տակ երկիրը մարդկանցով հանձնում են թուրքերին, իսկ զուգահեռ դրանք բերանները բաց, ուրախ զվարթ կյանքն են վայելում, երևի ամեն ինչ իրենց պլաններով է գնում, գոհ են:

Չջնջվող դավաճանական խարան, որը սրանց մեծ բավականություն է պատճառում, մի բան էլ հպարտ են»:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել