copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:52 29-05-2023

ԱԺ-ում ներկայացրվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Պաշտպանություն, ներառում եւ հզորացում» ծրագիրը

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոքյանը մայիսի 29-ին հանդիպել են «Դիմոքրասի Ինթերնեյշնլ» կազմակերպության անդամների հետ, Դիմոքրասի Ինտերնեյշնլ» հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Վասերսթրոմը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) կողմից ֆինանսավորվող «Պաշտպանություն, ներառում եւ հզորացում» ծրագիրը:

Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովից:

«Ցանկացած ծրագիր իրականացնելիս կարեւոր է կարիքի ճիշտ գնահատումը, ինչպես նաեւ սերտ համագործակցությունը գործադիր իշխանության եւ օրենսդիր մարմնի հետ: Այն խնդիրները, որոնք գործնականում վեր կհանվեն, հնարավոր է նաեւ օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն առաջ բերեն, ինչը նշանակում է, որ օրենսդիր մարմինը պետք է տեղյակ լինի նաեւ ծրագրի ընթացքից ու առաջացած խնդիրներից, որպեսզի կարողանա կա՛մ օրենսդրական փոփոխություններով, կա՛մ Կառավարության քաղաքականությունների միջոցով բարելավել առկա իրավիճակը»,-ասել է Տիգրանյանը:

«Դիմոքրասի Ինտերնեյշնլ» հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Վասերսթրոմը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) կողմից ֆինանսավորվող «Պաշտպանություն, ներառում եւ հզորացում» ծրագիրը, որի նպատակն է բարելավել խոցելի եւ մարգինալացված խմբերի կյանքը՝ օրենսդրական կարգավորման դաշտի փոփոխությունների, բարելավված ծառայությունների ու պետական եւ ոչ պետական դերակատարների միջեւ համագործակցության ակտիվացման միջոցով: «Ծրագրի նպատակն է օգնել թիրախային խոցելի խմբերին Հայաստանում: Ցանկանում ենք վերհանել մարգինալացված եւ խոցելի խմբերի կարիքները, որպեսզի կարողանանք աջակցել Կառավարությանը՝ ունենալու որակյալ սոցիալական ծառայություններ: Կարեւոր է նաեւ, որ բոլոր այն ծառայությունները, որոնք պետք է ստանան խոցելի եւ մարգինալացված խմբերը, լինեն ճիշտ ժամանակին եւ տեղին»,- ասել է Ջեյմս Վասերսթրոմը:

5 տարվա ժամանակահատվածով մեկնարկած ծրագիրը, որն ունի 5 բաղադրիչ, միտված է նաեւ ճգնաժամային իրավիճակներում մարդկանց սոցիալական պաշտպանությանը:

Մանրամասն ներկայացնելով ծրագրի բաղադրիչները՝ հայաստանյան գրասենյակի ղեկավարն անդրադարձել է ներառմանը, պաշտպանությանն ու հզորացմանն ուղղված քաղաքականություններին եւ օրենսդրական բարեփոխումներին, որոնք կազմում են ծրագրի առաջին բաղադրիչը: Երկրորդ բաղադրիչով նախատեսվում է ներդնել ներառմանը, պաշտպանությանն ու հզորացմանն ուղղված բարելավված ծառայություններ խոցելի եւ մարգինալացված խմբերի համար: Ըստ բանախոսի՝ երրորդ բաղադրիչով նախատեսվում է ընդլայնված պաշտպանություն եւ ներառում՝ անկայունության եւ բռնի ռազմական գործողությունների ենթարկվածների համար:

Ծրագրի չորրորդ բաղկացուցիչ մասը վերաբերում է իրազեկմանը, հաղորդակցությանը եւ սոցիալական ոլորտի քաղաքականությունների ու ծառայությունների մասով հետազոտություններին: Հինգերորդ բաղադրիչն ադապտիվ սոցիալական պաշտպանությունն է՝ ուղղված գլոբալ կամ ներքին ճգնաժամերի ազդեցություններին:

Ծրագրի հիմնական ոլորտային գործընկերը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է: Ծրագրի շրջանակում աջակցություն է ցույց տրվելու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ ներդնելու գնահատման եւ մշտադիտարկման համակարգ, ինչպես նաեւ իրականացնելու հանրային իրազեկում եւ հաղորդակցություն: Նախատեսվում է նաեւ աջակցություն ուսուցողական օրակարգի կազմման գործում, կձեւավորվի բազմաոլորտային աշխատանքային խումբ՝ սոցիալական պաշտպանության համակարգում բարեփոխումների գործընթացին աջակցելու, ինչպես նաեւ խոցելի խմբերի ձայները վեր հանելու նպատակով:

Ծրագրի առաջին տարվա ընթացքում իրականացվելու է պաշտպանության ոլորտում առկա կարիքների գնահատում, որը զուգակցվելու է նաեւ գենդերային հավասարության եւ սոցիալական ներառվածության թեմայով վերլուծության հետ: Վերոնշյալ հետազոտությունները կմեկնարկեն սույն թվականի հունիսից, որոնց նպատակն է հասկանալ, թե տվյալ պահին սոցիալական ինչ ծառայություններ են մատուցվում թիրախային եւ խոցելի խմբերին, վերհանել բացերը եւ լրացնել դրանք: Սեպտեմբերին պատրաստ կլինեն հետազոտության արդյունքները, որոնք կանխորոշիչ կլինեն ծրագրային հետագա առաջնահերթությունները սահմանելու համար:

Զարուհի Բաթոյանը կարեւորել է թիրախային խմբերի մասնակցությունը ծրագրի իրականացման գործընթացում: Խոսելով կոնֆլիկտներից տուժած անձանց մասին՝ նա գնահատել է արագ արձագանքման ծրագրերը:

Ըստ Հերիքնազ Տիգրանյանի՝ շատ հասարակական կազմակերպություններ բազմաթիվ դրամաշնորհային ծրագրեր են իրականացնում, բայց երբեմն հստակ արդյունքներ չեն ամրագրում: Ուստի նա եւս մեկ անգամ կարեւորել է հստակ, շոշափելի եւ տեսանելի արդյունքների գրանցման կարեւորությունը:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը

Ձեզ գուցե հետաքրքրի