copy image url
Ներքին Միտք 3 տարի առաջ - 17:13 28-05-2023

Անձնազոհությունն անպարտելի է - սա՛ է այսօրվա նշանաբանը․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.

«Այսօր համընկել է երկու մեծ տոն՝ պետական ու եկեղեցական։ Սարդարապատն ու Հոգեգալուստը։
Հոգեգալուստի մասին վստահաբար ավելի քիչ գիտենք, քան Սարդարապատի մասին։ Այն համարվում է Ընդհանրական ու Առաքելական Եկեղեցու ծննդյան օրը, քանի որ ըստ համբարձված Քրիստոսի խոստման՝ այդ օրը Սուրբ Հոգին իջավ Վերնատանը գտնվող Տասներկու Առաքյալների վրա, և նրանք դարձան Եկեղեցի։ Եվ քրիստոնեական հավատը հետզհետե տարածեցին ազգերի ու երկրների միջև, և ձեռնադրեցին Քրիստոսի նորանոր աշակերտների, և Սուրբ Հոգու շնորհներով զորացած՝ չվախեցան ու մինչև վերջ գնացին, և Տասներկուսից գրեթե բոլորը նահատակվեցին, բայց նրանց քարոզած գաղափարը չմեռավ ու մինչև հիմա ողջ է ու ողջ է պահվում այն մարդկանցով, ովքեր ձեռնադրություն են ստացել Առաքելական հաջորդության ուղիղ գծով ուղիղ Տասներկու Առաքյալներից՝ ձեռքից ձեռք, քահանաներով ու եպիսկոպոսներով, վարդապետներով ու Հայրապետներով։

Օրեր առաջ այդ Տասներկուսը ցիրուցան էին. մեկը ուրացել էր, մյուսները փախել էին։ Բայց հետո հենց ա՛յդ մարդիկ կազմեցին Ընդհանրական ու Առաքելական եկեղեցին։

Թերևս նույնը վերաբերում էր 18 թվի հրաշքին. Մեծ Եղեռնով մենք գլխովին ջախջախված էինք, բայց ուժ գտանք վերստին կանգնելու ու մարմնով պատվար դառնալու թշնամու առաջ։
Անձնազոհությունն անպարտելի է - սա՛ է այսօրվա նշանաբանը»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին