copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:36 27-05-2023

Ստեփանակերտում եռյակ տղաներ են ծնվել


Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության» պահպանման կենտրոնում մայիսի 25-ին եռյակ ծնունդ է գրանցվել։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Մոր և մանկան առողջության» պահպանման կենտրոն ՓԲ ընկերության գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովն ասել է, որ երեք նորածիններն էլ տղաներ են:

«Եռյակը լույս աշխարհ է եկել 1 կգ 610 գրամ, 1 կգ 600 գրամ և 1 կգ 400 գրամ քաշով, իսկ ծննդաբերությունն իրականացվել է կեսարյան հատումով»,-նշել է Վ. Օսիպովը՝ հավելելով, որ երեք եղբայրները չհասունացած են լույս աշխարհ եկել և ստանում են համապատասխան խնամք ու բուժում։

Նրա խոսքով՝ նորածինները դուրս կգրվեն միայն այն ժամանակ, երբ նրանց առողջական վիճակը թույլ կտա։ Առնվազն 15 օր նրանք դեռ կլինեն բժիշկների վերահսկողության տակ։

Խնուշինակ գյուղում ապրող Այդինյանների ընտանիքում երեխաների թիվը հասավ 5-ի՝ չորս եղբայր, մեկ քույր: Ընտանիքի 2 երեխաներն արդեն անուններ են ընտրել եղբայրների համար:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում