copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:32 26-05-2023

Հայկ Մարությանը դիմել է Ստեփան Դեմիրճյանին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, մեր տեղեկություններով, ցանկացել է ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցել Ստեփան Դեմիրճյանի կուսակցության՝ ՀԺԿ-ի ցուցակով, սակայն մերժում է ստացել Դեմիրճյանից։ Մարությանի շրջապատից մեզ ասացին, որ նախկին քաղաքապետի հաշվարկը հետեւյալն է՝ առաջադրվել չհեղինակազրկված կուսակցությամբ, իսկ Ստեփան Դեմիրճյանի կուսակցության ցուցակով մասնակցության պարագայում ՀԱԿ ակտիվը եւս կաջակցի։ Նշենք, որ, մեր տեղեկություններով, ՀԱԿ-ը դեմ չէր, որ Մարությանն իր ցուցակը գլխավորի, բայց Մարությանը նախընտրել է ՀԺԿ-ին դիմել։

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ իր եւ Մարությանի միջեւ զրույց է եղել, բայց մերժել է։ Դեմիրճյանը հետեւյալ պատասխանը տվեց․ «Հայկ Մարությանը, ինչպես նաեւ որեւէ այլ թեկնածու, որը չի հանդիսանում ՀԺԿ անդամ, չի գլխավորելու մեր կուսակցության ցուցակը»։ Ինչ վերաբերում է ՀԺԿ-ի՝ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելուն, ապա պարոն Դեմիրճյանը փոխանցեց, որ հարցն առաջիկայում կքննարկեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան