copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:18 25-05-2023

Կառավարությունը 773,3 մլն դրամի փոխհատուցում տվեց 2022-ի սեպտեմբերի 13-14-ին Ադրեջանին անցած շինտեխնիկայի դիմաց

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 25-ի նիստում որոշեց փոխհատուցել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ճանապարհաշինական և ինժեներական աշխատանքներ կատարող կազմակերպությունների կողմից կապալային աշխատանքների կատարմանը ներգրաված գույքին հակառակորդի կողմից հասցված վնասը: Հարցն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի փաթեթում։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «2022 թվականի սեպտեմբերի 13-ից 14-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով ճանապարհաշինական և ինժեներական աշխատանքներ կատարող ընկերությունների տեխնիկաների դուրս բերումը ռազմական գործողությունների գոտիներից հնարավոր չի եղել ապահովել, որի արդյունքում դրանք անցել են հակառակորդի տիրապետության տակ:

Մասնավորապես, հարձակման ենթարկված տարածքներում աշխատանքներ կատարող թվով չորս ՍՊԸ-երի պատկանող ընդհանուր 17 միավոր տեխնիկա անցել է հակառակորդի տիրապետության տակ, որից՝ 5 միավոր բուլդոզեր, 9 միավոր էքսկավատոր, 3 միավոր «Կամազ» ինքնաթափ, իսկ մեկ ՍՊԸ-ին պատկանող 1 միավոր էքսկավատորը և 1 միավոր «Կամազ» ինքնաթափն ու մեկ ՍՊԸ-ին պատկանող 1 միավոր ավտոկռունկը հակառակորդի գնդակոծության հետևանքով վնասվել են: Քանի որ համապատասխան աշխատանքները կատարվել են պետական կարիքների համար, ՀՀ կառավարության 2022թ. դեկտեմբերի 15-ի N 1924-Ա որոշմամբ նախատեսվել է ՊՆ կարիքների համար կնքված կապալային աշխատանքների պայմանագրերով համապատասխան տրանսպորտային միջոցների անվերադարձ կորստի և վնասվելու պայմաններում համապատասխան կազմակերպություններին փոխհատուցում տալու ընթացակարգը:

Դրա շրջանակներում համապատասխան պայմանագրերում ներառվել են գույքին հասցված վնասը պատվիրատուի կողմից փոխհատուցվելու դրույթները, գույքերին հասցված վնասը սահմանված կարգով գնահատվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից, որի ընդհանուր չափը կազմում է 773,340.0 հազար դրամ, ինչպես նաև ՀՀ վարչապետի 09.11.2021թ. թիվ 1279-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստում եզրակացություն է կայացվել թվով 19 իրավաբանական անձանց փոխահատուցել հասցված վնասը, իսկ հակառակորդի տիրապետության տակ անցած 1 միավոր բուլդոզեր ЧТЗ Б-10 տեխնիկան հնարավոր չի եղել գնահատել՝ ելակետային փաստաթղթերի ամբողջական բացակայության պատճառով»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում