copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:30 24-05-2023

Քըլըչդարօղլուն դատի է տվել Էրդողանին և 1 միլիոն լիրա փոխհատուցում է պահանջում

Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն դատի է տվել գործող նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ իր մասնակցությամբ կեղծ հոլովակ հրապարակելու համար։ Ինչպես փոխանցում է թուրքական Ջումհուրիյեթ պարբերականը, այս մասին ասել է Քըլըչդարօղլուի փաստաբան Ջելյալ Քըլըչը։

Հաղորդվում է, որ Էրդողանի կողմից հրապարակված հոլովակում Քըլըչդարօղլուն մեղադրվում է Քուրդիստանի բանվորական կուսակցության հետ կապերի մեջ, որի գործունեությունը արգելված է Թուրքիայում, և այն ընդգրկված է ահաբեկչական կազմակերպությունների շարքում։ Ընդդիմադիր թեկնածուն գործող նախագահից պահանջում է 1 միլիոն թուրքական լիրա (ավելի քան 50 հազար դոլար) բարոյական վնասի փոխհատուցում վճարել։

«Քըլըչդարօղլուի ցուցումով դատարան հայց է ներկայացվել Էրդողանի դեմ՝ 1 միլիոն թուրքական լիրայի չափով բարոյական վնասի փոխհատուցման համար՝ իր նախընտրական արշավում մոնտաժված և կեղծ տեսանյութ օգտագործելու համար։ Գումարը կուղղվի ահաբեկչության դեմ պայքարում զոհված մեր քաղաքացիների երեխաների կրթությանը»,- ասել է Քըլըչդարօղլուի փաստաբանը։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելին, և նախագահի ընտրությունը տեղափոխվել է մայիսի 28-ին, որը կկայանա գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Առաջին փուլի արդյունքներով Էրդողանը ստացել է ձայների 49.52%-ը, Քըլըչդարօղլուն՝ 44.88%-ը, Սինան Օղանը՝ 5.17%-ը, իսկ Մուհարեմ Ինջեն՝ 0.43%-ը։ Խորհրդարանական ընտրություններում առաջատարը Էրդողանի գլխավորած Ժողովուրդ դաշինքն է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել