copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 13:58 24-05-2023

Պետությունը ինձ 30 հազար դրամ է տալիս, իսկ բնակարան չեմ ուզում. Ռուբեն Հախվերդյան

Լավ են արել, եթե կարողանում են տալ, թող տան, ինքը մեր երգարվեսում ամեն դեպքում իր տեղն ունի, ճաշակով երգիչ է։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց երգիչ երգահան Ռուբեն Հախվերդյանն՝ անդրադառնալով քաղաքապետարանի կողմից Ֆորշին բնակարան տրամադրելուն։

Անդրադառնալով ավագանու նիստում հարցի քննարկման ընթացքում բարձրացրած հարցին, թե այսօր սոցիալական բարդ վիճակում գտնվողներ կան, ինչու իրենց բնակարանով չեն ապահովում, Հախվերդյանը պատասխանեց, թե․ «Էդ հարցն ինձ չի հետաքրքրում, եթե ուզում են՝ նրանց էլ տան, թող տան»։

Դիտարկմանը, թե Ֆորշն ակումբներ ունի և պետք է որ բավականաչափ եկամուտ ունենար, լավ վարձատրվեր՝ նա պատասխանեց․ «Դա ինձ չի հետաքրքրում, էդ ո՞վ է հիմա լավ վարձատրվում, տաքսու վարորդնե՞րը, վադապրավոդչի՞կը, ում են լավ վարձատրում։ Ուզում են տան Ֆորշին, լավ է, թող տան»։

Հարցին, թե իսկ ինչու, օրինակ, իրեն չեն տալիս տուն՝ Հախվերդյանը պատասխանեց, որ ինքը տուն ունի, իսկ պետությունն իրեն 30 հազար դրամ թոշակ է տալիս։

Դիտարկմանը, թե արդյոք այդ գումարը բավարար է՝ ասաց՝ ավելորդ հարցեր եք տալիս։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ