Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:23 23-05-2023

Պարեկներն ակտավորել են Վահագն Ալեքսանյանին, Աղազարյան Հովիկին․ ՔՊ-ական պատգամավորն անուններ թվեց

Շատ է խոսվում պարեկների մասին, անընդհատ ցեխ է շպրտվում այդ ինստիտուտի վրա, որը կոչված է մեզ պաշտպանելու, մեր իրավունքներն ու շահերը, առողջոությունը, հասարակական կարգը, և բավականին լավ էլ անում են այդ ամեն ինչը։Այս մասին Ազգայի ժողովում ամբոնից ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ (2013-2018թթ) Արմեն Խաչատրյանը

Խաչատրյանը մի քանի ՔՊ-ական պատգամավորի անուն նշեց, որոնց նկատմամբ պարեկները կազմել են արձանագրություն։

«Ակտավորել են Վահագն Ալեքսանյանին՝ ՔՊ կուսակցության վարչության նախագահի տեղակալ, Աղազարյան Հովիկին, Առուշանյան Դավիթին, Բաբայան Նարեկին, Բաքոյան Ռուստամին մի քանի անգամ, Գաբրիելյան Սիսակին 2 անգամ, Դավոյան Արփիին իր ծննդավայրում՝ Ստեփանավում են են ակտ կազմել՝ 20 հազար դրամ»,- ասաց պատգամավորը։

Խաչատրյանի ելույթն ընթացքում ընդհատեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հորդորելով չշարունակել, ինչին ի պատասխան պատգամավորն ասաց՝ «չէ, պետք է շարունակեմ»։

«Չէ, շարունակում եմ։ Ցիրունյան Հայկ՝ 4 անգամ, Հակոբյան Հրաչյա՝ 100 հազար դրամ, Հունանյան Հռիփսիմե, Սարուխանյան Կարեն, Գրիգորյան Նարեկ, Ղահրամանյան Նարեկ։ Հիմա, խնդրում եմ ասեք՝ ո՞վ է պաշտպանված, ե՞րբ են պաշտպանված, ո՞վ է՝ ինչ ուզում-անում։ Ե՞րբ է բեսպրիձելը, և ընդհանրապես այս ամեն ինչի գնահատականը թողնում եմ մեր ժողովրդին»,- եզրափակեց ՔՊ-ական պատգամավորը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ