copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:30 22-05-2023

Ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբը ներխուժել է Բելգորոդ

Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբը մտել է մարզի Գրայվորոնսկի շրջանի տարածք։ Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գլադկովը իր տելեգրամյան ալիքում գրել է, որ այսօր առավոտվանից Բելգորոդի շրջանը մի քանի ժամ ենթարկվել է ինտենսիվ գնդակոծության: Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը, ազգային գվարդիան և անվտանգության դաշնային ծառայությունը միջոցներ են ձեռնարկում դիվերսանտներին ոչնչացնելու համար։

Ռուս պաշտոնյան հերքել է նաև ուկրաինական զինուժի թիրախում հայտնված շրջաններից բնակչության տարհանման մասին տեղեկությունը։ Նա շեշտել է, որ նման տեղեկատվության տարածման նպատակն է խուճապ առաջացնել ժողովրդի մեջ:

Գլադկովի խոսքով՝ Բելգորոդի շրջանում տեղի ունեցած գնդակոծության հետևանքով վեց մարդ է վիրավորվել։ Նա ասել է, որ Գլոտովո գյուղի գնդակոծության հետևանքով երկու մարդ հոսպիտալացվել է, Գրեյվորոն քաղաքում ևս չորս հոգի, այդ թվում՝ մեկ կին, բեկորային վնասվածքներ են ստացել։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ուկրաինայի իշխանությունները նման քայլերով նպատակ են հետապնդում շեղել բնակչության ուշադրությունը Բախմուտից։ Նրա խոսքով՝ ներկայումս աշխատանքներ են տարվում Ռուսաստանի տարածքից ուկրաինացի դիվերսանտներին դուրս մղելու և ոչնչացնելու ուղղությամբ, տեղում կան բավարար ուժեր և միջոցներ։

Ուկրաինական հետախուզությունը հայտնում է, որ Բելգորոդի տարածքում գործողություններին մասնակցում են միայն ընդդիմադիր հայացքներով ռուս քաղաքացիներ, ովքեր պատրաստ են զինված պայքարի Պուտինի հանցավոր ռեժիմի դեմ։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը հավելել է, որ Ազատություն Ռուսաստանին լեգեոնը և Ռուս կամավորական կորպուսը» գործողություններ են իրականացնում Բելգորոդի շրջանում, որպեսզի հետ մղեն ռուսներին և անվտանգության որոշակի գոտի ստեղծեն։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից