copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:45 22-05-2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն անխուսափելի է. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն անխուսափելի է։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական Ազերթաջ լրատվական գործակալությունը, այս մասին Ալիևն ասել է Վիլնյուսում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ալիևը հայտնել է, որ Նաուսեդայի հետ մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Նա նշել է, որ Լիտվայի նախագահին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների մասին։ Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ խաղաղության բանակցությունների անցկացումն ի վերջո կայուն խաղաղություն կբերի տարածաշրջանին։

Վերջինս միևնույն ժամանակ Հայաստանին ուղղված հերթական անհիմն մեղադրանքներն է հնչեցրել՝ նշելով, թե, իբր «Ադրբեջանի տարածքները մոտ 30 տարի օկուպացված են եղել, ինչի հետևանքով շուրջ մեկ միլիոն ադրբեջանցիներ վտարվել էին իրենց հայրենի տարածքներից»։

«Այս օկուպացիայի արդյունքում մեկ միլիոն ադրբեջանցի վտարվեց հայրենի հողերից, մեր տարածքների մոտ 20 տոկոսը գտնվում էր օկուպացիայի տակ։ Գրավված տարածքներում զավթիչները ոչնչացրել են, կարելի է ասել, ամբողջ ենթակառուցվածքը, շինությունները, այդ թվում՝ պատմական հուշարձանները։ Մենք կարծում ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումն անխուսափելի է, և մեր կողմից փորձում ենք կառուցողական ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համարն»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահը հավելել է, որ խաղաղության պայմանագիրը պետք է համապատասխանի միջազգային նորմերին ու սկզբունքներին։

Ամենից շատ դիտված

16:47 Ծառուկյանի տնից կոկորդիլոսներ տեղափոխելիս Երևանի քաղաքապետարանի աշխատակից է վնասվել
21:00 Նազիկ Ավդալյանն իր հիմնադրամը «համեստորեն» իր անվամբ է կոչել
15:11 Եթե մկրատը վերցնենք, քարտեզը կտրենք, Ադրբեջանն էլ Ջերմուկի, Տավուշի Բերքաբերի հատվածները կկտրի և ուրիշ հատվածներ. Փաշինյան
18:07 Սեյրան Օհանյանի, Վլադիմիր Գասպարյանի` Սևանի ափին գտնվող շինությունները ապամոնտաժվել են
23:47 Երկրի ղեկավարը գոհ է իմ աշխատանքից. Շիրակի մարզպետ
13:07 Ինձ չի հետաքրքրում, ձեր ասած տեսարանները չեմ տեսել. Փաշինյանը՝ Ծառուկյանի ձերբակալման կադրերի մասին
16:00 Ինչ վատություն էր արել էգ առյուծը Նիկոլ Փաշինյանին
14:22 Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ԱԻՆ աշխատակցին․ «Հրապարակ»
16:55 Ռաֆայել Երանոսյանը նոր շքեղ տուն է գնել. ընկերները գնացել են շնորհավորելու
17:45 Որդիս դարձել էր անցանկալի անձ. Սամվել Ալեքսանյանը՝ իր տան խուզարկության պատճառների մասին

Ձեզ գուցե հետաքրքրի