copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 22:45 19-05-2023

Իրանը և Ռուսաստանը պատրաստվում են ազատ առևտրի համաձայնագիր ստորագրել

Իրանի Իսլամական Հանրապետության Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյման Փաքը հայտարարել է, որ Իրանը և Ռուսաստանը պատրաստվում են ազատ առևտրի համաձայնագիր ստորագրել։ Այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Ալիռեզա Փեյման Փաքը շեշտել է, որ այդ համաձայնագիրը կհանգեցնի երկկողմ առևտրային հարաբերությունների ներգրավմանը և խթանմանը։ Նա միևնույն ժամանակ հայտնել է, որ համաձայնագիրն առաջիկա ամիսներին կստորագրվի երկրների կառավարությունների կողմից, իսկ ավելի ուշ կվավերացվի օրենսդիր մարմինների կողմից։

«Երկու երկրների ազատ առևտրի համաձայնագրերը կազմվում են կառավարություններին ուղարկելու համար, որոնք ակնկալվում է, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կստորագրվեն կառավարությունները և կվերանայվեն երկու երկրների խորհրդարաններում»,- ասել է նա։

Նշենք, որ Ռուսաստանի Կազան քաղաքում մայիսի 18-ից մեկնարկել է Ռուսաստան-Իրան միջազգային տնտեսական տասնչորսերորդ գագաթնաժողովը, որին մասնակցում են երկու երկրների պաշտոնյաներ, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։



Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում