Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ 3 տարի առաջ - 17:52 19-05-2023

Այսօր Մկրտիչ Կորյունի 110-ամյակն է

Այսօր հայ բանաստեղծ և արձակագիր Մկրտիչ Կորյունի 110 ամյակն է։

Մկրտիչ Կորյունը Եղեռնի տարիներին իր ընտանիքի հետ Ղարսից գաղթել է և բնակություն հաստատել Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ 1929 թվականին ավարտել է տեղի յոթնամյա դպրոցը։

Նա հայ առակագրությունը հարստացրել է իր մնայուն և ուսուցողական առակներով, որոնք նոր շունչ են հաղորդել մեր բազմադարյա պատմություն ունեցող առակագրությանը։Հրատարակված է Մկրտիչ Կորյունի ավելի քան 500 առակ, որոնք աչքի են ընկնում իրենց գաղափարական և ռեալիստական հագեցվածությամբ և պարզությամբ։

Գրող, արձակագիր և դրամատուրգ Դերենիկ Դեմիրճյանը Մկրտիչ Կորյունի մասին ասել է․ «Մկրտիչ Կորյունը Խնկո-Ապոր նման, մշակում է կենցաղային, բարոյախոսական առակներ, նյութ վերցնելով կենդանիներին, բնության ուժերը և մարդկանց»։

Կորյունի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, և հենցն ինքն էլ արել է թարգմանություններ Ալիշեր Նավոյի, Խետագուրովի, Կռիլովի և այլոց ստեղծագործություններից։

20-րդ դարի արձակագրի ստեղծագործությունները արդիական են մինչ օրս։ «Կանաչ մարգագետնում արածում էին երեք եզներ: Նրանցից մեկը կարմիր էր, մյուսը՝ սպիտակ, երրորդը՝ սև: Քանի դեռ նրանք հաշտ ու համերաշխ էին, ոչ մի գազան սիրտ չէր անում մոտենալ նրանց: Վտանգի դեպքում նրանք մեջք-մեջքի էին տալիս և եղջյուրների ծայրերին առնելով թշնամուն, ոտքի տակ էին տալիս, տանջամահ անում: Օրերից մի օր գայլը մոտենում է սպիտակ եզանն ու ասում. «Ծեր ու փորձված գայլ եմ ես ու քո սերունդի բարեկամը: Չեմ կարող չզգուշացնել, որ մեծ փորձանք է կախված ձեր գլխին»: «Ի՞նչ փորձանք,-սարսափած հարցնում է սպիտակ եզը»: «Ձեր կարմիր ընկերը հուր-հրատին է տալիս և իր ալ ու վառվուն գույներով նկատվում հեռվից: Ուրիշ բան եք դուք, մեկդ սպիտակ եք, ցերեկը չեք նկատվում, մյուսդ սև, գիշերն եք անտեսանելի, իսկ կարմիրը թե՛ գիշերն է երևում, թե՛ ցերեկը և մատնում է ձեզ բորենուն...Եկեք թույլ տվեք, որ ես իմ ձեռքով կարմրի դատաստանն անեմ, չհարձակվեք ինձ վրա, երբ պատժեմ նրան»: «Դու գիտես,- պատասխանում են ընկերները»: Գայլը մի ոստյունով հարձակվում է կարմիր եզան վրա, ծվատում, լափում նրան... Ազատվելով կարմիր եզից, գայլը դատաստան է տեսնում նաև նրա ընկերների հետ..»։
*Հատված Մկրտիչ Կորյունի «Կամո» գրքից։

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
21:01 Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ ՓԾ
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
21:50 Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչ է անում չտարածել եկեղեցու վերաբերյալ ապատեղեկատվությունը