Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:28 19-05-2023

Արցախը կարող է մնալ առանց իշխանության. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովասյանի երեկվա անսպասելի հայտարարությունը նոր փոթորիկ է առաջացրել ներքաղաքական դաշտում։ Թովմասյանը նախագահ Արայիկ Հարությունյանին հորդորում է՝ կա՛մ ստեղծել Պաշտպանության կոմիտե եւ այնտեղ ընդգրկել Սամվել Բաբայանին ու Ռուբեն Վարդանյանին, կա՛մ հրաժարական տալ՝ անցկացնելով վստահության հանրաքվե։

Թովմասյանը չի բացառել, որ նշված երկու անձինք հրաժարվեն անդամակցել այդ կոմիտեին։ Հատկապես ընդդիմադիր շրջանակներում մտավախություն ունեն, որ նման կոմիտե ստեղծելով՝ ԱՀ իշխանությունները փորձում են իրականացնել Հայաստանի իշխանությունների ծրագիրը՝ գլխատել պետական ինստիտուտները՝ Արցախը հասցնելով Ադրբեջանի կազմում համայնքի կարգավիճակի։

Բանն այն է, որ 90-ականների մոդելով Պաշտպանության կոմիտեի ձեւավորումը կնշանակի իշխանության բոլոր լիազորությունների փոխանցում այդ կառույցին, որի ձեռքում կկենտրոնանան բոլոր ուժերն ու ռեսուրսները, ինչը հղի է վտանգներով։ Նույն այդ կոմիտեն մի օր կարող է որոշել, որ ինքն է բանակցելու Ադրբեջանի հետ, որ ընտրված իշխանությունները չեն արտահայտում ժողովրդի կամքը ու պետք է հրաժարական տան եւ այլն։ Մյուս կողմից՝ այս հայտարարությամբ Թովմասյանը հայտարարում է, որ կեղծ են այն պնդումները, թե Արցախում հնարավոր չէ ընտրություններ անցկացնել։

Հիշեցնենք, որ պատերազմից հետո, երբ ընդդիմությունը նման հարց էր բարձրացնում, իշխանությունը հակադարձում էր, թե նման պայմաններում վտանգավոր է ընտրությունների գնալը։ Արդյունքում Արցախը կարող է մնալ առանց իշխանության»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
19:02 Լեհաստանում հայտնաբերված նավթագազային խոշոր հանքավայրը մտահոգություն է առաջացնում
21:01 Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ ՓԾ
17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ