Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:38 18-05-2023

Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել երկիրը վերահսկող մի խմբի կողմից

Որպեսզի Բաքվի հետ ինչ-որ բանակցություններ լինեն, հարցը պետք է դուրս բերվի այն կոնտեքստից, որը Ադրբեջանը փորձում է ներկայացնել, որ դա իրենց ներքին հարցն է։ Այս մասին մայիսի 18-ին կայացած մամուլի ասուլիսում ասաց «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» համակարգող, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Ըստ նրա՝ պետք է հատուկ միջազգային ինստիտուտ ստեղծվի, որը պետք է ապահովի, որ տարբեր տեսակետներ ներկայացնող երկու կողմերը կարողանան բանակցել։

«Դրա համար ընտրվում են միջազգային միջնորդներ։ Երկու կողմերն էլ պետք է համաձայնեն, որ բանակցություններ կլինեն։ Առայժմ կողմերից մեկը հերքում է բանակցությունների հարցը և պնդում, որ դա իրենց ներքին գործն է և չի կատարում միջազգային մարմինների որոշ որոշումներ։ Այս առումով նրանց կողմից խախտումներն ակնհայտ են․ դա և՛ Միջազգային դատարանի որոշման չկատարումն է, և՛ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության չկատարումը։ Կարևոր է, որ բոլոր կողմերը համաձայնեն կատարել այն, ինչի մասին պայմանավորվում են»,- հավելեց Վարդանյանը։

Ըստ Վարդանյանի՝ պետք է հստակ հասկացնել թե՛ ռուս խաղաղապահներին, թե՛ ադրբեջանական կողմին, որ այն, ինչ տեղի է ունենում, անընդունելի է և երբեք չի ընդունվի Արցախի քաղաքացիների կողմից։

«Լաչինի միջանցքում անցակետի առկայությունը անընդունելի է Արցախում ապրող բոլոր մարդկանց համար։ Սա այն կարմիր գծերից է, որը խախտվել է, և սա անընդունելի է։ Կարևոր է, որ սա լինի հստակ արտահայտված դիրքորոշում։ Ե՛վ հանրապետության ղեկավարությունը, և՛ սովորական քաղաքացիները պետք է հասկանան և գիտակցեն այն պատասխանատվությունը, որ իրենց վրա են վերցնում այն հարցում, ինչ մենք պետք է պաշտպանենք, որ մենք չենք տեղաշարժվի ճանապարհով, քանի դեռ այնտեղ է Ադրբեջանի տեղակայած անցակետը»,- ասաց Վարդանյանը։

«Մենք Արցախում չենք ենթարկվի և չենք համաձայնի այն քայլերին, որոնք կատարում է Ադրբեջանը և առաջարկում է Հայաստանի կառավարությունը, քանի որ դա անընդունելի է Արցախի ժողովրդի և ողջ աշխարհի հայության համար։

Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը չի կարող որոշվել միայն մեկ խմբի կողմից, որը վերահսկում է երկիրը։

Սա կուսակցական կամ կառավարչական խնդիր չէ, դա մեր ժողովրդի սկզբունքային խնդիրներից է։ Լավ կլիներ, եթե հայտարարություններին հաջորդեին հստակ ու հասկանալի քայլեր։ Ի՞նչ է նշանակում պայքարել, չընդունել, չհամաձայնել, ինչի մասին խոսում է Հայաստանի իշխանությունը։ Այս դիրքորոշումը պետք է հստակեցնել։

Կարևոր է, որ աշխարհը զգա, որ Հայաստանում չկա անտարբերության մթնոլորտ, որը փորձում են ստեղծել, որ, իբր, Արցախի հարցը փակված է, և Արցախի հարցը ոչ մեկին չի հետաքրքրում»,- հավելեց Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի