copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 10:32 18-05-2023

Հերոսի մորը Աշոտիկին իբր առևանգելու համար տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր

44-օրյա պատերզմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, գիշերը Ոստիկանության Շենգավիթի բաժնից շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, այնուհետև ՁՊՎ՝ ձերբակալվածների պահման վայր:

«Մենք ամբողջ գիշեր հիվանդանոցի բակում ենք եղել՝ մեր Գայանեի կողքին, հիմա էլ ձերբակալվածների պահման վայրում ենք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասացին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» կայքը տեղեկություն էր հրապարկել, թե զոհված զինծառայողների ծնողներն առևանգել են Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին:

Զոհված զինծառայողների ծնողները հերքեցին այդ տեղեկությունը, ավելին՝ տեսանյութ հրապարակեցին, որ Փաշինյանի որդին ինքնակամ է նստել իրենցից մեկի ավտոմեքենան:

Այնուհանդերձ ոստիկանության կարմիրբերետվորները բռնի ուժի կիրառմամբ՝ ձեռնշղթաներով, բերման էին ենթարկել զոհված զինծառայողների 4 ծնողի: Նրանցից 3-ին երեկ երեկոյան ազատ արձակեցին, իսկ Գայանե Հակոբյանին մեղադրանք առաջադրեցին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին