Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 23:11 17-05-2023

Ասում էր՝ ես թքած ունեմ իմ ընտանիքի վրա, ես ինչ կապ ունեմ իրանց հետ․ Գարիկ Գալեյան

Ժամեր առաջ Ոստիկանության Շենգավիթի բաժին բերման էին ենթարկվել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներ Գարիկ Գալեյանը, Վիգեն Ազատյանը, Վահիդ Սահակյանը և Գայանե Հակոբյանը։

Երեք տղամարդկանց ազատ են արձակել, այնինչ Գայանե Հակոբյանը մնացել էր ձերբակալված՝ վարչապետի որդի Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մեղադրանքով։

Լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ազատ արձակված Գարիկ Գալեյանն ասաց, որ Աշոտ Փաշինյանի հետ որևէ միջադեպ չի էղել, սա պարզապես իշխանությունների հերթական շոուն է։

«Երևի ուժ են տեսնում մեր մեջ կամ վախենում են, փորձում են ինչ-որ մի բան կարել ծնողների վրա, բայց չեն գիտակցում, որ այս ոստիկանական խումբը բերել են, բայց սահմանն է պետք պահել։ Ոչ մեկս երաշխավորված չենք, որ այս ոստիկանների մեջ հայկական համազգեստով թուրքեր լինեն։

Լրագրողի հարցին, թե Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդման մեջ նշել է, որ վրաերթի է ենթարկվել հետևից եկող Camry մակնիշի մեքենայի կողմից, արդյոք այդ մեքենան իրեն է պատկանում, պատասխանեց, որ դա իր մեքենան է եղել, և ափսոսում է, որ իսկապես վրաերթի չի ենթարկել, քանի որ չարած բանի համար մեղադրում են։

Գալեյանը զայրանում է․ «Կինը ո՞նց կարող է առևանգել էդ բոմժին։ Ինքը ասում էր՝ ես թքած ունեմ իմ ընտանիքի վրա, ես ինչ կապ ունեմ իրանց հետ։ Ես իրանց հետ չեմ ապրում։ Ես մտածում էի, որ Աշոտիկը նորմալ տղա ա, չի գրի, բայց պտուղը ծառից հեռու չի ընկնում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ