copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:57 17-05-2023

Խելոք, շնորհքով երեխա էր, մի քանի օրից պիտի տուն գար. ինչ են պատմում Սոթքում զոհված զինվորի մասին

«Ամբողջ Սիսիան համայնքն է շոկի մեջ, Էդգարը շատ շնորհքով, մեծին հարգող երեխա էր։ Իրենք երեք երեխա են, մեծը կարծեմ ինքն է, ծնողները բաժանված են, էնքան էլ լավ պայմաններում չեն ապրում։ Իրենց համար ապրում էին, հետները մտերիմ չեմ, բայց վատ բան չեմ տեսել իրենցից։ Մի քանի օր էր մնացել, պիտի զորացրվեր, մայրը ոնց էր դողում, ասում էր՝ Էդգարիս քիչ է մնացել, օրերն էր հաշվում։ Չգիտեմ՝ էս ինչ ցավ ա թափվել մեր գլխին, էս ինչ քաոս է, կամ ինչքան պիտի շարունակվեն էս զոհերը»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է այսօր Սոթքում զոհված 20-ամյա Էդգար Սուլեյմանյանի հարևանուհին։



20-ամյա Էդգարի հարևանուհին պատմում է, որ Էդգարը իր երեխաների հետ կիրակնօրյա դպրոց է հաճախել, լավ սովորող, ուշիմ ու մարդամոտ տղա է եղել։

«2021-ին էր բանակ զորակոչվել, ուրախ-զվարթ էդ երեխեն գնաց բանակ, չգիտեմ՝ ինչ ասեմ, շատ դժվար է ինձ համար խոսելը»,-պատմում է Էդգար Սուլեյմանյանի հարևանը։



Հիշեցնենք, որ այսօր Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակի հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող Էդգար Վահանի Սուլեյմանյանը։ 20-ամյա զինծառայողը 35 օրից պիտի զորացրվեր։

Ամենից շատ դիտված

21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև