Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:58 17-05-2023

Էդ էրեխեն իր ծնողների ձեռը կրակն ա ընկել․ Էդգար Ղազարյան

Ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկվել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներ Գարիկ Գալեյանը, Վիգեն Ազատյանը, Վահիդ Սահակյանը և Գայանե Հակոբյանը։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ «Հայկական ժամանակում» տարածվել էր տեղեկություն, թե Գարիկ Գալեյանը «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության այլ անդամների հետ փորձել է առևանգել Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, որից հետո նշված ծնողներին բերման են ենթարկել։

Ոստիկանության դիմաց բազմություն է հավաքվել։ Այնտեղ էր նաև Լեհաստանում ՀՀ նախկի դեսպան Էդգար Ղազարյանը։

Լրագրողների հետ զրույցում Ղազարյանն ասաց, որ առաջին հերթին բերման պիտի ենթարկվեր վարչապետին ենթակա պետական պահպանության ծառայության պետ Հովհաննիսյանը, որովհետև Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ, և նրա ընտանիքի բոլոր անդամները օրենքով հանդիսանում են պետական պահպանության օբյեկտ, և պետք է հասկանալ, թե ինչու են օբյեկտին թողել անտեր-անտիրակալ։

«Մարիամ Փաշինյանի պարագայում սպասում են, որ աշխատակիցը պիտի դուռը բացի, որ ինքը իջնի։ Երբ հարցնում են, թե ինչի է ուրիշը իր դուռը բացում, չի կարո՞ղ՝ ինքը իր թանկարժեք մեքենայի դուռը բացի, նոր իջնի, ասում են՝ պետական պահպանության ծառայողները պահանջում են, որ ինքը սպասի։ Բա որ էդպես ենթարկվում եք պետական պահպանության ծառայողներին, ինչո՞ւ չեք ենթարկվում, որ պահպանության օբյեկտում լինեք։ Սա պետական պահպանության ծառայողների պրոբլեմն է։ Սա նաև իր ծնողների պրոբլեմն է։ Էդ էրեխեն իր ծնողների ձեռը կրակն ա ընկել։ Ինչ եկել են իշխանության, հիշեք՝ քանի դեպք է կապված Աշոտ Փաշինյանի հետ։ Հիշեք, թե քանի ներկայացում են սրանք ցուցադրել Աշոտ Փաշինյանի բանակ գնալուց»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ