copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:04 17-05-2023

Քերոբյանը նշեց, թե ինչ մոդելով կարող է վերահսկվել Նախիջևանից Ադրբեջան երկաթգիծը

Ես տեղյակ չեմ բանակցությունների մանրամասներից, ուղղակի մոդելը պատկերացնում ենք՝ ինչպես պետք է աշխատի։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով հարցին՝ կառավարությունում քննարկե՞լ են, թե ինչպես են իրականացնելու վերահսկողությունը, եթե բացվի Նախիջևանից Ադրբեջան երկաթգիծը։

«Աշխարհում կանմի քանի շատ հայտնի ընկերություններ։ Նախատեսվում էր, որ դրանցից մեկը պետք է Վրաստանի և Աբխազիայի այդ հատվածում նույն տիպի կարգավորում իրականացներ, շվեյցարական ընկերություն էր, բայց կան նաև ֆրանսիական և մի շարք այլ ընկերություններ, որոնց տրված փաստաթղթերը մեծ վստահություն են վայելում ամբողջ աշխարհում։ Հիշեցնեմ մոդելներից մեկը՝ Աբխազիայի ելքի և մուտքի հատվածներում պետք է այդ ընկերության զննման կետեր դրվեին, որոնք պետք է փոխարինեին մաքսատան ֆունկցիային»,–ասաց Քերոբյանը՝ հիշեցնելով, որ այդ միջոցը Աբխազիայի դեպքում չի աշխատել, սակայն պատկերացում է տալիս, թե ինչ մոդելով կարող է այդ երկաթգիծը հսկվել։

«Ընդհանրացնելով պետք է ասել, որ, անշուշտ, ցանկացած տիպի ենթակառուցվածքների զարգացմանը մենք կողմ ենք, որովհետև Հայաստանը ենթակառուցվածքների առումով բավական մեծ պոտենցիալ ունի: Չնայած մենք մասշտաբային ներդրումներ ենք անում ենթակառուցվածքների մեջ, բայց հաշվի առնելով, որ նախորդ 30 տարում ենթակառուցվածքներում համարժեք ներդրումներ չեն արվել և չեն զարգացվել ընդհանուր մեր ենթակառուցվածքները, մենք հիմա խոշոր ներդրումների կարիք ունենք և կառավարությունը շտապում է այդ բոլոր ուղղություններով մեծ ներդրումներ անել և անում է»,- ընդգծեց Քերոբյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից