copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:00 17-05-2023

ՌԴ-ի և Իրանի նախագահները մասնակցել են  Ռեշտ-Աստարա երկաթուղու հատվածի համաձայնագրի ստորագրմանը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապի ձևաչափով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ միասին մասնակցել է Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման արարողությանը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

Հաղորդվում է, որ համաձայնագիրը կստորագրեն Ռուսաստանի տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը և Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Մեհրդադ Բազրպաշը։

Հայտնի է, որ Ռեշտ-Աստարա գծի երկարությունը կհասնի 170 կմ-ի։ Այն անհրաժեշտ է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ցամաքային հատվածները միացնելու համար։

Պուտինն ընդգծել է՝ Մոսկվան ակնկալում է, որ Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի միջև երկաթուղային ենթակառուցվածքի ու բեռնափոխադրումների զարգացման ուղղությամբ համագործակցության մասին համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները հնարավորինս շուտ կավարտվեն։

«Համագործակցությունն այս միջանցքի ստեղծման համատեքստում, որի մասին մենք այսօր խոսում ենք, իրականացվում է Ադրբեջանի հետ սերտ գործընկերությամբ։ Եվ մենք ակնկալում ենք, որ եռակողմ ձևաչափով՝ ադրբեջանական կողմի մասնակցությամբ, «Հյուսիս-Հարավ» երթուղով երկաթուղային ենթակառուցվածքի և բեռնափոխադրումների զարգացման վերաբերյալ համագործակցության համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները հնարավորինս շուտ կավարտվեն»,- նկատել է Դաշնության նախագահը։

Վերջինս հավելել է, որ սրա արդյունքում կձևավորվի անհրաժեշտ իրավական հիմք երեք երկրների հետագա բարեհաջող համակարգման համար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ