copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:52 16-05-2023

«Նեմեսիսի» հերոսները․ Հակոբ Մելքումով

Ապրիլի 25-ին մայրաքաղաք Երևանի սրտում հանդիսավոր բացվեց «Նեմեսիս» հուշակոթողը, որը հավերժացնում է հայ վրիժառուների հիշատակը։ Այս իրադարձությունը իրարանցում է առաջացրել Թուրքիայում։ Արձանի հանդիսավոր բացումից օրեր անց Անկարան պահանջել է ապամոնտաժել հուշարձանը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ արձանի կանգնեցումը Երևանում համարում է սխալ որոշում։



1919 թվականին Երևանում տեղի ունեցավ Հայ հեղափոխական դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովը, որի ժամանակ որոշում կայացվեց իրագործել «Նեմեսիս» գործողությունը Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Գարոյի ղեկավարությամբ։ Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովությունը հանձնարարավեց Շահան Նաթալիին և Գրիգոր Մերջանովին։ Նշվել էր Ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել էին 41 գլխավոր հանցագործները։

Oragir.News-ն իր ընթերցողներին է ներկայացնում «Նեմեսիս» գործողության հերոսներին։

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ համարվող թուրք պարագլուխներից միայն Էնվեր փաշան էր խուսափել հայ վրիժառուների արդարադատությունից։ Սակայն հայի՝ արդարություն տենչող հոգին հանգիստ լինել չէր կարող․․․



1921 թ․, Միջին Ասիա․․․

40-ամյա Էնվեր փաշան՝ Օսմանյան Թուրքիայի ռազմական գործերի նախարարը, որ 1919 թ․ հեռական կարգով թուրքական դատարանի կողմից մահապատժի էր դատապարտվել, անցել էր Միջին Ասիա, որտեղ գլխավորում էր բասմաչների գործողությունները։

Թեև Էնվեր փաշայի սպանությունը «Նեմեսիս» գործողության հատուկ հանձնարարականով չկազմակերպվեց, սակայն այս անգամ էլ խիզախ արցախցի ռազմիկը՝ Հակոբ Մելքումով, ռազմի դաշտում լուծեց իր ժողովրդի վրեժը։

Էնվեր փաշան ու Հակոբ Մելքումովը հանդիպել են 2 անգամ։ Նախ՝ Սարիղամիշի կռվում, սակայն Էնվերին հաջողվում է մազապուրծ փախչել, ընդ որում՝ նրան փրկում են թուրքական բանակում ծառայող հայ զինվորները։ Բայց երկրորդ հանդիպումը ճակատագրական էր։



Հակոբ Մելքումյանը 1919 թ․ նշանակվում է Թուրքեստանյան դիվիզիայի առաջին բրիգադի հրամանատար, մասնակցում Բուխարայի գրավմանը և բասմաչների խմբերի ոչնչացնամը։ Ահա այստեղ էլ նրանք երկրորդ անգամ հանդիպեցին։

Հակոբ Մելքումովը պատմել է․ «Բախտն ինձ ժպտաց, մի անգամ ևս հնարավորություն տվեց ուղղելու Էնվերին ոչնչացնելու հարցում թույլ տված ճակատագրական սխալս»։

Հետախուզությամբ նրա տեղը պարզվում է, բայց հենց այդ պահին հրամանատարությունից Մելքումովը նամակ է ստանում։ Մոսկվան պահանջում էր Էնվերին կենդանի բռնել։ Հրամանատարը ծրարը վերադարձնում է և զգուշացնում՝ դուք ինձ չեք գտել։ Ապա կանչում է հետախուզության հրամանատարին և ասում․ «Էնվերն ինձ պետք է միայն մեռած»։

Կռվի թեժ պահին բասմաչների զորքը խուճապի է մատնվում։ Էնվերն առանց խալաթի ու ոտաբոբիկ փախչում է սարերը։



«Չե՜ս փախչի, արյունարբո՛ւ, քո խղճին իմ ժողովրդի արյունն է»,- երդվել է Մելքումովը։

Սա հայոց վրեժխնդրության հերթական շողարձակումն էր։



Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը