copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:41 16-05-2023

Ադրբեջանը միջազգային հանրության Արցախում ներկայությունը համարում է հարված իր սուվերենությանը

Պաշտոնական Բաքուն մայիսի 14-ին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կազմակերպված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հինգերորդ հանդիպումը համարում է արդյունավետ և արդյունքի հասնելու կողմնորոշված՝ հարաբերությունների կարգավորման օրակարգն առաջ մղելու առումով։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, չցանկանալով անդրադառնալ Բաքվի արձագանքին, ասաց. «Որքանով ես հասկանում եմ, հիմնական խնդիրը Արցախի հայերի անվտանգության հարցն է, և Ադրբեջանը հրաժարվում է, որ ինչ-որ միջազգային մեխանիզմներ լինեն, անվտանգությունը ապահովվի, որովհետև իրենք հայտարարում են, որ դա իրենց տարածքն է, իրենց քաղաքացիներն են և իրենք կապահովեն անվտանգությունը»,- նշեց Դանիելյանը և հավելեց, որ բոլորս էլ հայտի պատճառներով հասկանում ենք, որ դա հնարավոր չէ։

Դանիելյանը ընդգծեց, որ Ադրբեջանը հասկանում է, որ այդտեղ միջազգային կառույցների ներկայությունը կհարվածի իր սուվերենությանը։ «Հիմնական խնդիրը այդ միջազգային կառույցների ներկայությունն է Արցախի տարածքում, սա է հիմնական խնդիրը, երկրորդ հիմնական խնդիրը անկլավների հարցն է։

Ըստ Ադրբեջանի՝ իրենք ունեն անկլավներ և ուզում են ռազմական օբյեկտներ ունենալ այդ անկլավներում։ Ցանկանում են՝ ռազմական օբյեկտներ լինեն Տավուշում, Երասխում և այլն, այնտեղ բնակեցված գյուղեր կան, իրենք այդ տարածքներն են ցանկանում վերցնել և վերահսկել արդեն ներպետական և միջպետական ճանապարհները»,- ասաց Դանիելյանը և հավելեց, որ գլխավորապես այս երկու խնդիրներն են, որոնց շուրջ որոշակի համաձայնություն չկա։

«Նրանք ցանկանում են նաև, որ «Արցախ» անունը չլինի փաստաթղթի մեջ։

Խնդիրը նաև աշխարհաքաղաքական է՝ հաշվի առնելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև եղած այս կոմֆլիկտը և Արևմուտքի ծրագրերը Ռուսաստանը շրջափակել բոլոր կողմերից նաև Հարավային Կովկասից և կտրել Իրանի հետ հնարավոր ցամաքային կապից»,- ասաց Դանեյլանը և հավելեց, որ սա իր կարծիքն է, իսկ այն, թե հանդիպումը Ադրբեջանն ինչպես է գնահատում՝ էական չէ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին