Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:29 13-05-2023

«Համախմբում» շարժումը և նրա գործընկերներն առաջարկում են Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենք ընդունել․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինչպե՞ս կասեցնել Արցախն Ադրբեջանին բռնակցելու, թշնամուն հանձնելու ծրագրերը։ Ի՞նչ քայլեր կարելի է առաջարկել հասարակությանը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, «Համախմբում» շարժման մասնակիցների երկարատև քննարկումներն այս հարցի շուրջ հանգեցրել են «Ազատ Արցախ - Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության առաջացմանը, որի կայացման շուրջ նախօրեին քննարկումներ են իրականացվել նախաձեռնության անդամների ու գործընկեր անհատների և կազմակերպությունների հետ։

Հանդիպման 80-ից ավելի մասնակիցներին ներկայացվել է նախաձեռնության էությունը. սա փաստացի Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագիծ է, որը կյանքի է կոչվելու Հայաստանի քաղաքացիների կամարտահայտության միջոցով։

Նշվել է, որ հանրաքվեն ու դրան նախորդող օրենսդրական նախաձեռնությունը սահմանադրական դաշտում այսօր հնարավոր ազդեցիկ իրավական-քաղաքական գործողություններից մեկը կարող է լինել։ Նախաձեռնող խումբն առաջարկում է օրենսդրական փոփոխության ստորագրահավաք-քվեարկություն սկսել, որով ծանր պատիժ է նախատեսվում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար։

«Փաստի» տեղեկություններով, նախաձեռնության նախապատրաստական լայնածավալ փուլից հետո նախաձեռնող խումբը դիմելու է ԿԸՀ, որից հետո էլ սահմանվելու է 60-օրյա ժամկետ քվեարկություն-ստորագրահավաքը կազմակերպելու համար։ 50 հազար ստորագրությունը թույլ կտա ներկայացնել օրենսդրական նախաձեռնությունը ՀՀ ԱԺ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց