copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:44 11-05-2023

Բոլոր Փաշինյանները պետք է աչքի առջև լինեն

Փաշինյանների ընտանիքը գրավել է Հայաստանը և ոչ միայն։ Շարքային քաղաքացիներս մի կերպ էինք դիմանում ամեն օր վարչապետի ձայնը ու ճղճղան ելույթները լսելուն, դրան գումարվեց նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի աննախադեպ ակտիվությունը քաղաքական, ռազմական, մշակութային և այլ ասպարեզներում։

Հակոբյանն այնքան առաջ է անցել ամուսնուց և ողջ պետական համակարգից, որ արդեն անձամբ այլ երկրների Պնախարարների հետ է հանդիպում։

Նա այնքան ինքնավստահ է իր գործունեության մեջ և թքած ունի բոլոր քննադատությունների վրա, որ երեկ ջինսե տաբատով, տոպով, ժակետով մասնակցում էր «Եվրոպական առաջնորդների տիկնանց/ամուսինների գագաթնաժողովին»։



Ու սա ընդամենը օրեր անց Չեխիա կատարած այցից հետո, որտեղ նա նորից միջոցառմանը և պայմաններին անհամապատասխան հագուստ էր կրում։



Մորից հետ չեն մնում դուստրերը, ավագ դստեր քաղաքական գրառումները, կենսագրություն, ճանապարհ անցած գործիչների «պորտատեղադրումները» մի կերպ մարսեցինք, հետո նա դարձավ հաղորդավար մոր կազմակերպած համաժողովներին, որին բազմաթիվ կին պաշտոնյաներ էին մասնակցում, այդ թվում՝ գլխավոր դատախազը։



Այժմ հերթը հասել է Շուշան Փաշինյանին, ով երեկ ԱԺ-ում քննարկման էր մասնակցում և նախկին լրագրող ծնողների պես իր տեղեկություններին վկայակոչելով հայտարարություններ անում։ Իսկ ԱԺ-ում լսումներ էին «Կամավոր աշխատանքի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ, որին բազմաթիվ աշակերտներ էին մասնակցում։



Փաշինյանները չէին կարող շրջանցել այս միջոցառումը, և նրանց դուստրը անպայման պետք է ներկա լիներ ու ելույթ ունենար խորհրդարանում։

Կարծում ենք՝ ժամանակն է Արփիին էլ «խաղացնել», անհապաղ պետք է գործադիրի մակարդակով մի հարմար միջոցառում կազմակերպել և նրան էլ հանել «արենա» ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը