copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:09 11-05-2023

Պապիկյանի հեռացման հարցը դեռ դրված է. փոխարինող են փնտրում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն արդեն տեւական ժամանակ է՝ մեկուսացել է իր թիմակիցներից՝ ՔՊ-ականներից, գրեթե ոչ ոքի հետ չի շփվում, շփվելիս էլ խիստ զգուշավոր է: Եթե անգամ ՔՊ-ականները նրա հետ քննարկելու որեւէ հարց են ունենում, դիմում են նրան, Պապիկյանը խուսափում է թիմակիցների հետ հանդիպումներից, նրանց պատասխանում է կարճ-կոնկրետ՝ թող մնա, հետո կքննարկենք, հետո կտեսնենք:

ՔՊ-ականների համար տարօրինակ է Պապիկյանի այս պահվածքը, քանի որ վերջինս մշտապես լավ հարաբերություններ է պահպանել թիմակիցների հետ, փորձել է տարաձայնությունները հարթել թիմի ներսում. հիմա փոխվել է:

«Ժողովուրդ» օրաթերթը որոշ ժամանակ առաջ գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի պաշտոնից հեռացնել Պապիկյանին, քանի որ վերջինիս մեղադրում էր ՔՊ վարչության ընտրությունները կեղծելու, կուսակցության վարկանիշի հետ խաղալու համար, սակայն դա որեւէ կերպ չի հաստատվում:
Պապիկյանի պաշտոնանկության մասին լուրերը իսպառ փակվեցին, քանի որ Փաշինյանը այլ թեկնածու չուներ եւ առաջարկեց պաշտպանության նախարարին մնալ եւ շարունակել աշխատանքը:
Իսկ այս օրերին ՔՊ-ում չեն բարձրաձայնում, առերեւույթ ցույց չեն տալիս, բայց Փաշինյանի օրակարգում արդեն տեւական ժամանակ է՝ Պապիկյանի հեռացման հարցն էլի կա, պարզապես նրան դեռ փոխարինող չեն գտնում»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում