copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:32 09-05-2023

Արայիկ Հարությունյանը լռում է, իսկ ԿԳՄՍ-ն` թույլատրում մարզաշապիկի վրա բուքմեյքերական գովազդը

Oragir.News-ը շաբաթներ առաջ անդրադարձել էր Երևանում կազմակերպված ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնության մրցումային վերջին օրը՝ ապրիլի 23-ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ցուցադրված բուքմեյքերական ընկերության հեռարձակված գովազդին։

Երևանում անցկացված խոշորագույն մարզական իրադարձության կազմակերպումը վստահված էր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Արայիկ Հարությունյանին: Չնայած Հայաստանում օրենքով արգելված է բուքմեյքերական ընկերության հեռարձակումը, սակայն 109+ կգ քաշային կարգի հաղթող, վրացի անվանի մարզիկ Լաշա Տալախաձեն մրցահարթակ էր բարձրացել «Crystalbet» գրությամբ մարզահագուստով (ի դեպ, Վրաստանի հավաքականների մյուս ծանրորդները այլ մարզահագուստով էին):

Մենք հարցում էինք ուղարկել վարչապետի աշխատակազմ և ԿԳՄՍ նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպես է ստացվել, որ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվել է արգելված գովազդ։

Վարչապետի աշխատակազմից մեզ հայտնել էին, որ իրենք նույնպես մեր հարցումն ուղարկել են ԿԳՄՍՆ։

ԿԳՄՍ նախարարի գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանի անունից մեր ստացած պատասխանում մասնավորապես նշված է, որ տարբեր մարզաձևերի Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունները կազմակերպվում են ըստ տվյալ առաջնության կանոնադրության:

«Հաշվի առնելով վերոնշյալը՝ հայտնում ենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության ընթացքում մրցման կանոնադրության որևէ խախտում տեղի չի ունեցել: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ՀՀ-ում գովազդի ոլորտը կանոնակարգող օրենսդրության վերահսկողության և հնարավոր խախտումների մասին տեղեկատվության ԿԳՄՍ նախարարությունը չի տիրապետում»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում